Կազմակերպության առաքելությունը
Առանձնահատուկ կարևորություն տալ բաց և ինքնուրույն քաղաքացիներից կազմված այնպիսի
հասարակության կայացմանը, որի անդամները հանձն են առել էական փոփոխությունների դերակատարներ
լինել արագ զարգացող ժամանակակից աշխարհում:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
Աջակցել իրենց երկրի կայուն զարգացմանը հետամուտ հայերին, որոնք ժողովրդավարորեն ներգրավվում
են Հայաստանի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում:

Մեր առաջնահերթ նպատակները
● արձագանքել հստակ կարիքների՝ ի սպաս ամենակարիքավորների,
● խրախուսել վերապատրաստումը՝ զուգահեռաբար զարգացնելով գիտելիքներ, հմտություններ և
անձնային ու սոցիալական որակներ,
● թափ հաղորդել քաղաքացիական և բնապահպանական գիտակցության ու համերաշխության
դրսևորումներին,
● նպաստել կանանց առաջխաղացմանը,
● նպաստել միջմշակութային երկխոսությանը,
● տարածել ֆրանսախոսությունը, ֆրանկոֆոն մշակույթներն ու արժեքները,
● զարգացնել անհատականացված և այլընտրանքային զբոսաշրջություն, որն անմիջական
առնչության մեջ է տեղի իրականության և բնակչության հետ:
Համայնքային կազմակերպություն

Հիմնադրամ

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Երիտասարդների զբաղվածություն
  • Ձեռնարկների պատրաստում և հրատարակում
  • Ոչ ֆորմալ ուսուցման զարգացում և ծրագրեր
  • Սոցիալական աջակցության ծրագրեր
  • Քաղաքացիական հասարակության զարգացում
Քարտեզ


Կոնտակտային տվյալներ
Ղեկավար: Տաթևիկ Բաղդասարյան
Էլ․ փոստ: kasaam@kasa.am
Վայր: Ք․ Երևան
Հասցե համացանցում: http://kasa.am/
Հեռախոսահամար: + 374 10 58 40 32