Էպիկական եռամարտ՝ Savage of Sevan
Մնացել է ընդամենը 3 շաբաթ #‎SavageofSevan էպիկական 3@lon-ին, որը կկայանա մայիսի 28-ին։ 2.22 կմ լողի, 222 կմ հեծանվավազքի և 22,2 կմ վազքի մրցույթը սպասում է այն համարձակներին, ովքեր պատրաստ կլինեն ընդունել այս մարտահրավերը։ Կազմակերպիչները նպատակ ունեն, հաջողության դեպքում, տվյալ մրցաշարը հետագայում դարձնել կոմերցիոն միջոցառում, սակայն այս տարի այն կմեկնարկի «ընկերներ և ընտանիք» ձևաչափով, որն էլ նշանակում է, որ չի պահանջվի մասնակցության վճար և եթե դուք կարծում եք, որ կարող եք անել այս ամենը, ապա պարզապես միացեք․․․

Չմոռանանք մրցավազքի կաննոների մասին: Savage of Sevan Epic 3@lon-ի կանոններն են՝

Մրցավազքի մեկնարկն ու ավարտը կլինեն Սևանի թերակղզում։ #SavageofSevan 3@lon միջոցառման շրջանակներում կիրառվում են #‎WTC կանոնները։ Ընթացքում չեն տրամադրվի GPS չափիչ սարքեր և չիպային կրիչներ։ #SavageofSevan-ի անձնակազմը կկազմակերպի ժամանակի չափման գործընթացը։ Մարզիկների կողմից աղբի նետումը կհանգեցնի նրանց անհապաղ հեռացմանը մրցավազքից։

Կարևոր  ծանուցում։ Տվյալ մրցավազքը իրենից ներկայացնում է երկար հեռավորությամբ էքստրեմալ  եռամարտ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա, չեն լինելու պարենային եւ բուժական կետեր, և մարզիկներն իրենք կամ իրենց աջակցող թիմի օգնությամբ պետք է կազմակերպեն իրենց սննդօգնությունը:

Կոնտակտային տվյալներ։ Կազմակերպիչների հետ կարող եք կապ հաստատել հետևյալ էլ-հասցեով savageofsevan@gmail.com

Նորությունների համար կարող եք հետևել միջոցառման ՖԲ էջին: