Երևանի գարնանային վազք: Վազիր և օգնիր
2017 թվականի ապրիլի 30-Ին Երևանում կկայանա ավանդական դարձած գարնանային վազքը:

Վազքի նպատակն է 3 000 000 դրամ հավաքել անապահով ընտանիքների մանկական ուղեղային կաթված ունեցող 100 երեխաների համար հատուկ օրթոպեդիկ կոշիկներ գնելու համար։ Օրթոպեդիկ կոշիկները վերականգնողական գործընթացում ամենակարևոր նախապայմաններից մեկն է, քանի որ դրանք նպաստում են մկանների ճիշտ զարգացմանը և թույլ են տալիս խուսափել դեֆորմացիաներից։ Սակայն շատ ընտանիքներ չեն կարողանում գնել այս տիպի հատուկ կոշիկներ, քանի որ դրանց արժեքը 30 000 դրամ է։ Իսկ տարեկան առնվազն երեք զույգ է անհրաժեշտ երեխային․ գարնանային-աշնանային, ձմեռային և ամառային։ Վազքի շրջանակներում մենք պլանավորում ենք գումար հավաքել յուրաքանչյուր երեխայի համար մեկ, ձմեռային, զույգ կոշիկ գնելու համար։

Մի քանի խոսք մրցատարածությունների մասին։ Այս տարի կկայանա 

1կմ մանկական վազք

5կմ վազք

10կմ վազք

4*2,5կմ էստաֆետային վազք

Ավելի մանրամասն՝ այստեղ