Լողը` որպես օգտակար մարզաձև առողջության համար
Լողով զբաղվելու և այն վայելելու համար պարտադիր չէ լինել օլիմպիական խաղերի մասնակից: Այն արդյունավետ միջոց է բարելավելու և պահպանելու լավ մարզավիճակն ու առողջությունն անկախ տարիքից: Լողի օգտակար հատկանիշները բազմաթիվ են: Լողը կանոնավոր մարզանք է և կարող է երկարատև լինել: Ջրի դիմադրությամբ լողային շարժումները համարվում են օգտակար ֆիզիկական վարժություններ:

Կանոնավոր լողի օգտակար հատկանիշները

● Նպաստում է օրգանիզմի ամրապնդմանն ու կոփմանը

● Նպաստում է սիրտ-անոթային համակարգի բարելավմանը (աէրոբիկա)

● Նպաստում է բարձր խտության լիպոպրոտեինների կամ այսպես կոչված ‹‹լավ›› խոլեստերինի բարձր մակարդակին

● Նվազեցնում է տրիգլիցերիդ ճարպերի մակարդակը

● Նվազեցնում է արյան ճնշումը

● Նվազեցնում է ընդհանուր խոլեստերինի մակարդակը

● Նպաստում է մկանային համակարգի ամրապնդմանը

Ջուրը հիանալի միջոց է օրթոպեդիկ տարբեր խնդիրների համար, ինչպես օրինակ ծնկի կամ մեջքի հետ կապված խնդիրները: Եթե վնասվածք ունեք, ապա լողի միջոցով կարող եք մեղմել ձեր ցավը, միևնույն ժամանակ կատարելագործել ձեր շարժողականությունը: Տաք կամ բուժական լողավազանը բավականին օգտակար է հոդային և մկանային խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Լողը ոչ միայն արդյունավետ և օգտակար մարզաձև է, այլ նաև հանգստացնող մարզանք է: Ջրի մեջ այնքան հանգիստ ու հանդարտ եք զգում, ինչպես մեդիտացիա անելիս:

Օգտակար խորհուրդներ յուրացնելու լողի օգտակար հատկանիշները

● Մի՛ դադարեցրեք լողը ջրի հանդեպ ունեցած վախից կամ ուղղակի ընթացիկ անկարողությունից, ձեզ ընդամենը անհրաժեշտ է որոշ ժամանակ կանոնավոր կերպով զբաղվել լողով:

● Սովորեք լողի ճիշտ և արդյունավետ տեխնիկան: Զարգացնելով ձեր հմտությունները լողն ավելի արդյունավետ կլինի, իսկ դուք ավելի հանգիստ կզգաք: Անհրաժեշտության դեպքում կարող եք մարզիչ պահել կամ հաճախել լողի:

● Լողի կանոնավոր մարզումներին ավելացրեք նաև ուժային վարժություններ, զարգացրեք ճկունությունը և շնչառությունը: Այս ամենը կնպաստի ձեր առողջությանը:

● Վերահսկեք սրտի աշխատանքն ու արագությունը, քանզի այն կարող է թույլ լինել:  Այդ միջոցով հեշտ և արագ կարող եք կարգավորել սրտի աշխատանքը լողավազանում:

● Լողը դարձրեք հաճելի: Մասնակցեք անցկացվող ոչ մրցակցային և տարիքային միջոցառումներին (այս դեպքում մրցում եք ինքներդ ձեզ հետ):

● Կարող եք լողը դարձնել արդյունավետ և հիանալի մարզանք տարվա բոլոր սեզոններին: Ցուրտ եղանակին այն հրաշալի միջոց է պահպանելու ամառվա շունչը (իհարկե, ցուրտ եղանակին խոսքը վերաբերում է փակ լողավազանում):

Կարևոր է նաև կանոնավոր մարզանքի դեպքում վերահսկել ժամանակն ու ինտենսիվությունը: Եթե սկսում եք զբաղվել լողով, ապա անհրաժետ է շաբաթական 180 րոպե կատարել շնչառական և ֆիզիկական վարժություններ: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, մարդիկ, ովքեր շաբաթական երեքից հինգ անգամ լողում են 3500-ից 5000 յարդ ( 1 յարդ = 91,4 սմ) (մոտավորապես 2-ից 3 մղոն) կարող են իրենց կյանքը երկարացնել ոչ թե տարիներով, այլ տասնամյակներով: Երբեք ուշ չէ լողով զբաղվելու համար, այն արդյունավետ և օգտակար մարզաձև է: 

 

Նյութը՝ http://www.huffingtonpost.com-ի