Ես վազում եմ հանուն = հնարավորությունների
Սիրո՞ւմ եք վազել: Սիրո՞ւմ եք Գյումրին: Հունիսի 11-ին, ժամը 10:30-ին Վորլդ Վիժն Հայաստանը կազմակերպում է բարեգործական վազքի մրցույթ Գյումրիում ՝ հանուն Հայաստանում ապրող երեխաների = հնարավորությունների:

Մրցույթի վազքուղին` 
• 1կմ մանկական վազք 7-12 տարեկան երեխաների համար, , ք. Գյումրի, Վարդանանց հրապարակ 
• 5կմ, 13 տարեկանից մեծ մասնակիցների համար։ ք. Գյումրի, Վարդանանց հրապարակ-Սև Բերդ-Վարդանանց հրապարակ: 

Մրցույթին մասնակցելու համար 
Գրանցվեք կայքում http://gyumri.armeniamarathon.org/
կամ գրեք Ֆեյսբուքյան էջին, 
կամ այցելեք Վորլդ Վիժնի գրասենյակներ՝ 
Երևանում՝ Ռոմանոս Մելիքյան 1
Գյումրիում՝ Պարույր Սևակի 10:
Շտապեք, մրցույթին կարող են մասնակցել միայն 350 վազորդ։ 
Մինչև 12 տարեկան երեխաները վազում են անվճար (1կմ): 
Բոլոր գրանցված մասնակիցները կստանան միջոցառման շապիկ իսկ վազքի ավարտին հասնելուն պես մեդալ։

Վազքի նպատակը
Մրցույթով տրվում է տեղական հովանավորության ծրագրի մեկնարկը, որի նպատակն է հայ անհատ հովանավորների ու հայաստանյան ընկերությունների միջոցներով նպաստել առավել խոցելի երեխաների բարեկեցության ապահովմանը: 
Մրցույթն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի «Հոգատարոթյուն հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ տղաներն ու աղջիկները ծնվում և արժևորվում են հավասարապես: Ծրագիրն ազգային մակարդակում կաջակցի սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության դեմ ուղղված քաղաքականության իրականացմանը: Ծրագիրը կիրականացվի նաև համայնքային մակարդակով՝ նպատակ ունենալով փոխել բռնությանը նպաստող սոցիալական նորմերը:
Մրցույթի մասնակցության վճարներից հավաքված գումարներով Վորլդ Վիժնը սպորտային հագուստ ձեռք կբերի Գյումրիում կարիքի մեջ ապրող տղաների և աղջիկների համար՝ խթանելով թե՛ տղաների, և թե՛աղջիկների հավասար մասնակցությունը սպորտում:
Մրցույթը կազմակերպվում է Yerevan Half Marathon, Triclub Yerevan, և «Վերադարձ Հայաստան» Հիմնադրամի հետ համատեղ: