Savage of Sevan Flares of Love
Ամառը խելահեղ է լինելու Savage of Sevan-ի մասնակիցների համար: Օ՝, դուք, սիրուց խենթացած ու արբած, սիրով վարակված ու տոգորված, մեր սիրելի ընկերներ, Օգոստոսի 20-ին միացեք մեզ նշելու սիրո և գեղեցկության շենշող միջոցառումը՝ Savage of Sevan Flares of Love:

«Սիրո մեջ վախ չկա. այլ կատարյալ սերը հեռու է վանում վախը, որովհետև վախը տանջանք ունի. նա, ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ»։ 1 Հովհաննես 4:81

ԻՆՉՈՒ՞ ԵՆՔ ՍԱ ԱՆՈՒՄ

Ցանկանում ենք երիտասարդությանը հաղորդակից դարձնել ազգային բանահյուսությանը, հայ ժողովրդի պատմությանը, ազգային արժեքներին, բնության նկատմամբ սիրուն:
Քաջալերել առողջ ապրելակերպը, նպաստել հավաքական ուժի և միասնականության գաղափարի ցուցադրական ներկայացմանը, սերմանել համաքաղաքացու, բնության պահպանությանև Սևանա լճի նկատմամբ հարգանքի ու հոգատարության արժեքները:
Եվս մեկ անգամ ապացուցել, որ հարատև սիրո տանող ճանապարհը դժվար է ու պահանջկոտ, և երիտասարդները չպետք է ընկճվեն ժամանակավոր դժվարությունների առջև:

Մասնակիցների զուգընկերները հավաքվում են Սևանավանքի դիտակետային հարթակի մոտ, նրանցից մեկը մուտք է գործում Սևանավանք և այնտեղից Սևանավանքի վանահոր տված վառվող մոմը դուրս է բերում, որից բոլոր մասնակիցները վառում են իրենց մոմերը: Այնուհետև նրանք այդ մոմերը պահում են իրենց ձեռքերում և սպասում մինչև իրենց զուգընկերները հաղթահարեն լողի ու վազքի կարճ տարածությունը ու հասնեն իրենց: Մոմերը չի կարելի ձեռքից ցած դնել, դրանք պետք է պահվեն ձեռքերում մինչև զուգընկերոջ մոտենալը:

Սևանա լճի թերակղզու հանրային լողափից տրվում է մեկնարկ:
Մասնակիցներն լողափից անմիջապես մտնում են Սևանա լիճ և լողում 100 մետր երկարությամբ հատուկ նախանշված հատվածով:
Այն մասնակիցները, ովքեր լողալ չեն կարող, կարող են մինչև կրծքավանդակը ընկղմվելով ջրում քայլել և անցնել այդ 100 մետր տարածքը: Այնուհետ մասնակիցները դուրս են գալիս ջրից ափ և անմիջապես սկսում վազքն ափամերձով՝ բարձրանալով մինչև Սևանավանք և անցնելով 1.25կմ տարածք:
Սևանավանքի մոտ, մոմերով կանգնած յուրաքանչյուր մասնակցի համապատասխան զույգը սպասում է իր զուգընկերոջ: Զուգընկերը բռնում է վերջինիս ձեռքը և երկուսով իջնում են աստիճաններով՝ ուղևորվելով ետ դեպի մեկնարկի կետ, որտեղ և ավարտվում է մրցույթը:
Արդյունքում զույգը համատեղ վազում է 1.25կմ, իսկ զուգընկերներից մեկը լողում 100 մետր և վազում 2.5կմ:

Միջոցառումը ավարտվում է 18:30-ին, այդ ժամից ուշ մրցման ավարտի գիծն հատած զույգերը հուշամեդալներ չեն ստանում:

Գրանցման համար այցելեք՝ http://flaresoflove.savageofsevan.com/