10 օգտակար խորհուրդ ամռանը վազելու և զով մնալու համար
Ամառ, արև, շոգ եղանակ, լողավազան, ծովափ, ժպտացող մարդիկ և, իհարկե, բարձր տրամադրություն: Այդ ամենի հետ մեկտեղ մարդիկ ձգտում են պահպանել լավ մարզավիճակը և հետևել կազմվածքին, հատկապես ամռանը գեղեցիկ երևալու համար: Սակայն հարց է ծագում, թե ամռան այս տապին ովքեր են իսկապես գնում վազքի կամ մարզվում բարձր ինտենսիվությամբ:

          Նաև հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում շոգին: 30°C-ից ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն ազդեցություն է ունենում մարմնի և սիրտ-անոթային համակարգի վրա: Շոգին բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, սկսվում է ուժեղ քրտնարտադրություն, սրտի կծկումների հաճախականությունը մեծանում է և անոթները սկսում են լայնանալ: Եվ, ահա 10 օգտակար խորհուրդ, որ կնպաստի զով մնալու մարզումների և վազքի ընթացքում, եթե նույնիսկ սարսափելի շոգ է:

  1. Ամռանը մարզվեք թեթև ռեժիմով

Ձեր մարմնին ժամանակ է հարկավոր բարձր ջերմաստիճանին հարմարվելու համար: Շոգ եղանակին առաջին մի քանի օրը խուսափեք ծանրաբեռնված մարզումներից, իսկ հետո մարզումները սկսեք թեթև ռեժիմով: Անհրաժեշտ է օր օրի մեծացնել մարզումների հաճախականությունը, որպեսզի ձեր մարմինը հեշտ հարմարվի շոգին:

  1. Շոգը ազդում է սրտի աշխատանքի վրա

Ամռանը սրտի աշխատանքն սկսում է ուժեղանալ: Եթե հագել եք սրտի հաճախականության չափիչը, ապա հիշեք, որ բարձր ջերմաստիճանի դեպքում սրտի աշխատանքն ուժեղանում անկախ նրանից, եթե նույնիսկ վազում եք ձեր սովորական արագությամբ: Այդ իսկ պատճառով ավելի լավ կլիներ մի փոքր նվազեցնել արագությունը: Որքան ավելի լավ մարզավիճակում եք, այնքան ավելի շուտ կհարվարվեք շոգին և կխուսափեք սրտի հաճախականության ուժեղացումից:

  1. Խուսափեք կեսօրվա շոգից

Ամռանը շատ կարևոր է օրվա մեջ ճիշտ ժամանակ ընտրել վազելու և մարզվելու համար: Խուսափեք կեսօրվա շոգին վազելուց, փոխարենը վազեք առավոտյան կամ երեկոյան: Այդ ընթացքում ոչ միայն զով է լինում, այլ նաև օզոնի խտությունը ցածր է, հետևաբար օդն ավելի մաքուր է: Իսկ օզոնի բարձր խտության դեպքում գրգռվում են աչքերն ու շնչուղիները:

  1. Վազեք հարմար ճանապարհով

Օրվա տապին անհրաժեշտ է վազել հարմար ճանապարհով: Անտառների միջով վազելը ոչ միայն զվարճալի է, այլև բավականին հով: Եթե այդ դեպքում էլ շատ շոգ է (կամ մոտակայքում անտառ չկա) ավելի լավ է վազել հենց վազքուղիով:

  1. Ընտրեք համապատասխան մարզահագուստ

Հարկ է նշել, որ համապատասխան սպորտային հագուստը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, նույնիսկ ավելի լավ, քան արևապաշտպան քսուքները: Ընտրեք ոչ նեղ, կապիլյար (ջուր ներքաշող) կտորից շորտեր և սպորտային շապիկ շոգից պաշտպանվելու համար: Նաև ուշադրություն դարձրեք, որ մարզահագուստը լինի բաց գույնի: Դրանք անդրադարձնում են արևի լույսը՝ չկլանելով տաքությունը: Չնայած սպորտային շապիկն ու շորտերը մարզահագուստի բաղկացուցիչ մասն են, կեպին կամ թեթև շարֆը պաշտպանում են գլուխն ու դեմքը արևի ճառագայթներից: Ամեն դեպքում անհրաժեշտ է նաև արևապաշտպան ակնոցներ կրել:

  1. Պահպանեք ձեր մաշկը

Մաշկին քսեք անջրանցիկ արևապաշտպան քսուք (անջրանցիկը՝ քրտինքի համար): Արևապաշտպան գործոնով նշվում է, թե որքան ժամանակ քսուքը կարող է պաշտպանել մաշկը: Իսկ դա կախված է մաշկից, օրվա ժամանակահատվածից և ուլտրամանուշակագույն ճառագայթների աստիճանից: Մի մոռացեք քսուք քսել վզին, ծնկներին և ականջներին:

  1. Ջրավորվեք

Ամռան տապին վազելիս մարմնի ջերմաստիճանն իջնում է և սկսվում է քրտնարտադրությունը, որի հետևանքով  կորցնում եք բավականաչափ հեղուկ և հանքանյութեր, ինչպես օրինակ մագնեզիում և երկաթ: Հեղուկի նույնիսկ ամենաթեթև անհավասարակշռության դեպքում հնարավոր է բավականին ջրազրկվեք: Այս դեպքում ամենակարևորը լավ ջրավորվելն է: Անհրաժեշտ է օրվա ընթացքում հեղուկներ օգտագործել՝ մրգային հյութեր, թեյ, ջուր (սովորական կամ հանքային): Եթե պատրաստվում եք մեկ ժամից ավել մարզվել, անպայման շշով ջուր վերցրեք և ժամանակ առ ժամանակ կում-կում  խմեք:

  1. Հանքանյութեր օգտագործեք

Վիտամիններով և հանքանյութերով հարուստ առողջ սնունդը մեր սննդի հիմնական մասն է: Սակայն շոգ եղանակին մարմինը քրտնելով կորցնում է սովորականից ավելի շատ հանքանյութեր: Եվ քանի դեռ օրգանիզմն ինքնուրույն  չի կարող արագ վերականգնել, անհրաժեշտ է այն վերականգնել սննդի միջոցով: Բանանը, ծիրանի չիրը և հացահատիկային մթերքները հիանալի լրացնում են կորցրած հանքանյութերը, դրա հետ մեկտեղ համեղ նախուտեստ են մարզումներից առաջ:

  1. Մի կողմ թողեք եսասիրությունը

Եթե գլխացավեր, գլխապտույտ, մկանային ցավեր ունեք և անընդհատ ծարավում եք, ապա պետք է անհապաղ հով տեղ փնտրել և ջուր խմել: Ավելին, շոգ եղանակին պետք է մի կողմ թողնել եսասիրությունը, քանի որ հետո երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար: Իսկապես, եթե ինքնազգացողությունն այդքան էլ լավ չէ և ահավոր շոգ է, ավելի լավ է հանգստանալ կամ ուղղակի թարմանալու համար մարզվել թեթև ռեժիմով:

  1. Մարզվելու հետաքրքիր այլընտրանքներ փնտրեք

Իսկապես անիմաստ է կիլոմետրերով վազել քրտինքի մեջ կորած ու արևից շիկացած գլխով: Վազելու փոխարեն կարելի է հեծանիվ քշել, որը հիանալի միջոց է և՛ մարզվելու, և՛ զով քամին վայելելու համար: Ջրային աէրոբիկան կամ ջրային մարզումները նույնպես հիանալի միջոց են մարզվելու և զովանալու համար:

 

Նյութը՝ https://www.runtastic.com կայքից