Ինչպես աստիճանաբար հաղթահարել ծուլությունը և հասնել նպատակին
“Runtastic” – ում մարքեթինգի գլխավոր մասնագետ Ստեֆանի Փիթերսոնը կիսվում է իր փորձով: Ավստրիայում անցկացրած ժամանակաշրջանում նա յուրաքանչյուր եռամսյակ կազմակերպում և գրաֆիկ էր կազմում, որն, իսկապես, արդարեցնում էր սպասելիքները: Նա տարին չորս անգամ իր առջև դնում է նպատակներ, կենտրոնանում այդ նպատակների վրա, այնուհետև անցնում աշխատանքի:

Ինչպես օրինակ 2017 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակը անցել է՝ ուժերը կենտրոնացնելով լողի վրա, իսկ 3-րդ եռամսյակի համար արդեն իսկ նոր նպատակներ են դրվում (դրա հետ մեկտեղ նաև իր մասնագիտական և թիմային նպատակները): Իսկ 2017թ. հուլիսին նա իր առջև նպատակ դրեց օրական միջինը 20.000+ քայլ կատարել, որը նրան օգնեց հաղթահարել կյանքի ամենաբարդ ժամանակահատվածը: Ամեն օր գիտակցաբար արթնանալ և ունենալ նպատակ պարտադիր քայլելու կամ վազելու և՛ ոգևորում էր, և՛ վստահություն էր հաղորդում, և՛ նույնիսկ նպաստում էր հաղթահարել ծանր օրերն ու շաբաթները: Եվ, ահա յոթ պատճառ, թե ինչու անհատական բարեկեցության համար դրվող նպատակները կարող են այդքան արժեքավոր լինել, երբեմն նույնիսկ անսպասելի արդյունք տալ:

1.Մի՛ դադարեք սովորել: Միշտ ինքնազարգացեք

Մի՛ բավարարվեք կյանքի նույն ընթացքով՝ լինի դա տանը, աշխատանքի վայրում, մարզվելիս կամ ընդհանուր բարեկեցության մեջ: Մշտապես հետաքրքրացրեք ձեր առօրյան՝ խուսափելով ձանձրանալուց կամ ձանձրալի դառնալուց: Միտքն ու մարմինը միշտ ներդաշնակ պահեք:

2. Զվարճացեք՝ մենակ կամ մյուսների հետ

Նպատակները և անհատական մարտահրավերները հրաշալի միջոց են ոչ միայն զարգանալու և պատասխանատվություն ստեղծելու համար, այլ նաև կարող են զվարճալի լինել: Ձեր նպատակներով կիսվեք մյուսների հետ, որպեսզի հետևողական լինեք, ինչպես նաև դրական ազդեցություն թողնեք նրանց վրա: Երբեք չեք կարող իմանալ, թե ում եք ոգեշնչում և դա ինչ արդյունք կտա: Ինչպես ասում են, ուժեղ ենք միասին:

3. Շարունակեք առաջ շարժվել

Շարունակեք առաջ շարժվել, քանզի միշտ չէ, որ կարող եք կանխատեսել, թե երբ է անհրաժեշտ համապատասխան հանգիստը: Պարզ է, որ երբ հիասթափություն կամ ձախողում է լինում ձեր կյանքում, փորձում եք ինչ-որ կերպ ցրվել: Բայց անհրաժեշտ է իմանալ, որ ոչ բոլոր դեպքերում է դա արդարացվում: Փորձեք այնպես անել, որ զվարճալի զբաղմունքները չխանգարեն և չվնասեն ձեզ և մյուսներին: Ձեր առջև դրեք դրական նպատակներ և կենտրոնացեք դրանց վրա՝ փորձելով աճել և զարգանալ:

4. Ներդաշնակ եղեք ինքներդ ձեզ հետ

Վայելեք լավ ժամանակները, որպեսզի կարողանաք դիմադրել բարդ ժամանակաշրջաններին: Ընդունեք ինքներդ ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, ժամանակ առ ժամանակ վայելեք միայնությունը, ընդունեք ձեր թերությունները և ձեր էությունը: Իսկ ընտանիքին և ընկերներին ժամանակ տրամադրելը և վստահելը հիանալի միջոց է, և երբեմն առանց երկար մտածելու պետք է հենց այդպես էլ վարվեք: Այդպես օրվա վերջում ձեզ իսկապես շատ հարմարավետ կզգաք: Ինչպես նաև թույլ մի տվեք խլեն ձեզնից ձեր արժեքները: Եթե հասել եք ինչ-որ բանի, ուրեմն արժանի եք:

5. Ինքնավստահ եղեք

Այնպսիսի նպատակներ դրեք ձեր առջև, որ կարողանաք հաղթահարել, և որոնք ձեզնից ժամանակ և էներգիա են պահանջում: Գնահատեք  ինքներդ ձեզ, ոչ թե, որ չհարգեք մյուսներին, այլ որպեսզի հարգեք ինքներդ ձեզ: Միշտ առաջ շարժվեք և ապացուցեք, որ կարող եք անել և, վստահաբար, դուք կպարգևատրվեք այնպես, որ ինքներդ էլ չէիք պատկերացնի: Վազելով և քայլելով կարող եք ամրացնել մկանները: Սա, միանշանակ դրական է, սակայն իրական աշխատանքը ներքին տրամադրվածությունն է:

6. Ոգեշնչվեք և վերականգնեք մտավոր, զգացմունքային և հոգևոր ուժերը մարմնի միջոցով

 Գիտակցեք խնդիրը: Դրական ազդեցությունը կարող է նաև հակառակ արդյունքը ցույց տալ: Երբ ձեր սիրտը, միտքն ու հոգին համատեղ հուշում են, որ պետք է թողնել կամ դադարեցնել, ապա այդպես էլ վարվեք: Դուք ավելի ուժեղ եք, քան կարծում եք: Փորձեք աշխատեցնել մարմնի տարբեր մասերը՝ ինքներդ ձեզ ապացուցելու, որ կարող եք: Իսկ եթե լարվածության կամ վշտի պատճառով կորցրել եք քունը, ապա ֆիզիկապես ուժասպառ լինելով՝ կարող եք հանգիստ քնել:

7. Պայքարեք, ունեցեք նախասիրություններ և զարգացեք

Միգուցե այս խոսքերը չափազանցված թվան, սակայն մարդ աճում և զարգանում  է՝ իր առջև սահմանափակումներ դնելով և երբեմն նաև իրեն անհարմարություններ պատճառելով: Երբ հասնում եք այն նպատակին, որ մյուսների համար անհնարին էր թվում, մեծ առաջադիմություն է, իսկ երբ օրվա ավարտին դուք բավարարված եք ձեզնով և ոչ ոք ձեզ չի կարող ընկճել, ապա դուք իսկապես ծաղկում և զարգանում եք:

Հետևաբար, ժամանակն է արդեն առաջ շարժվել: Մի՛ ծուլացեք, անտարբեր մի՛ եղեք և խղճահարության և ուրիշների կարծիքների զոհ մի՛ դարձեք: Իսկապես, զարգացեք և ապացուցեք ինքներդ ձեզ, որ կարող եք:

 Նյութը՝ https://www.runtastic.com/