6 հիանալի վարժություն զույգերով որովայնի մկանների ամրապնդման համար
Ձանձրացե՞լ եք միայնակ մարզվելուց և ցանկանու՞մ եք ավելի զվարճալի դարձնել ձեր մարզանքը: Ահա որովայնի մկանների ամրապնդման համար այս 6 զույգային վարժությունը կծառայի իր նպատակին: Առանց վարանելու կանչեք ձեր ընկերներից մեկին և սկսեք զույգային վարժությունները:

1. Երեսնիվայր ցատկ՝ խաչաձև իրար զարկելով ձեռքերը

2. Պառկած դիրքում ոտքերի հրումներ զույգերով

3. Պրես (ճնշամկանի մարզում) 6 անգամ

4. Ոտքերը կիսածալած պահելով՝ ձեռքի ինտենսիվ շարժումներ

5. Զույգերով ոտքերի հեծանիվ վարժություն

6. Ժապավենով ձգումներ՝ մի ձեռքը հենած գետնին

Անհրաժեշտ է յուրաքանչյուր վարժությանը տրամադրել 1 րոպե (զույգի հետ կիսելով ժամանակը՝ 30 վայրկյան): Ամեն 1-2 րոպեից հետո անհրաժեշտ է հանգստանալ, այնուհետև այնքան կրկնել մինչև իսկապես ուժասպառ լինեք: Եվ վերջում, չմոռանաք գրկել և շնորհակալություն հայտնել ձեր զուգընկերոջը:

 Նյութը՝ https://www.runtastic.com/