Ինչպես և քանի օր պետք է պահել աղցանը
Քանի որ մի քանի օրից Ամանոր է, ուստի որոշեցինք ձեզ հետ կիսվել մի քանի կարևոր խորհրդով։ Ամանորին շատ ենք լսում սննդային թունավորումներ մասին։ Դրանք հաճախ լինում են աղցանային թունավորումներ։

Աղցանները պատրաստելիս խորհուրդ է տրվում թթվասերը կամ մայոնեզը ավելացնել մատուցելու ժամանակ, ոչ թե խառնել աղցանի հետ և դնել սառնարան։ 

Աղցանների պահման ժամկետն առհասարակ 12-36 ժամ է, եթե իհարկե այն պահում եք ճիշտ ջերմաստիճանում։ Ոչ պակաս կարևոր է նաև տարան, որում այն պահվում է։ Ցանկալի է, որպեսզի այն լինի ոչ թե պլաստիկից, այլ ապակուց։ Առհասարակ սնունդը պետք է պահել ապակյա տարաներում։ 

Մասնագետները խորհուրդ են տալիս նաև ուշադրություն դարձնել աղցանի բույրին և փոքր կասկածի դեպքում նետել այն՝ թունավորումից խուսափելու համար։ 

Աղբյուրը՝ https://bit.ly/3657xo9