Այրվող սիգարետը նիկոտին ստանալու ամենավնասակար տարբերակն է․ GFN
Ծխելու հետեւանքով առաջացող հիվանդությունների համաշխարհային համաճարակը 2020թ․ յոթ միլիոն մարդու մահվան պատճառ կդառնա, իսկ կենսունակ լուծումներն արգելափակվում են բարոյական խուճապի եւ Մեծ Բարեգործների կողմից

Հանրային առողջապահության և ծխախոտի վերահսկման ոլորտի փորձագետները ընդգծում են 1․1 մլրդ ծխողների և ծխելը թողած միլիոնավոր չափահասների համար համապատասխան կարգավորումներն անցած, ավելի ապահով նիկոտինային արտադրանքի (վեյփերի (էլ․ սիգարետի), շվեդական սնյուսի, նիկոտինային սպեղանիների և ծխախոտի տաքացման համակարգերի) հասանելիության անհրաժեշտությունը․ մոտեցում, որ կոչվում է ծխելու վնասի նավզեցում։

Այս տարի, յոթերորդ ամենամյա Նիկոտինի Գլոբալ Ֆորումը (Global Forum on Nicotine 2020 – GFN)՝ միակ միջազգային կոնֆերանսը, որը կենտրոնանում է ծխելու հետ կապված վնասների նվազեցման գործում ավելի ապահով նիկոտինային արտադրանքների դերի վրա,  կորոնավիրուսի պայմաններում անցկացվեց անվճար առցանց կոնֆերանսի տեսքով՝ մայիսի 11-ից, հինգշաբթի, մինչև հունիսի 12, ուրբաթ։

Երեսուն փորձագետ խոսեց նիկոտինի հետ  կապված տարբեր թեմաների վերաբերյալ՝ ներառյալ վերջերս տարածում ստացած տեղեկությունները նիկոտինի, ծխելու և կորոնավիրուսի միջև կապի մասին,  այսպես կոչված «ԷՎԱԼԻ» թոքերի հիվանդության ճգնաժամի նիկոտինային վեյփինգի վրա կանխամտածված և շարունակական խեղաթյուրման ազդեցութան; երիտասարդների շրջանում վեյփինգի ցածր տոկոսի, միլիոնավոր մեծահասակ ծխողների և այլընտրանքներ օգտագործողների առողջության ոչ պակաս կարևորության մասին:

Ծխելը ոչ վարակիչ հիվանդությունների (NCD) առաջացման ամենամեծ պատճառն է։ Այն սպանում է ծխողների կեսին։

Հիվանդությունների Բեռի Միջազգային հետազոտության գնահատմամբ ծխելը 2017թ․ հանդիսացել է 7․1 մլն վաղաժամ մահերի պատճառ, որից 1․2 մլն-ը՝ երկրորդային ծխի ազդեցության հետևանքով։ Տասնամյակներ շարունակ հայտնի է եղել, որ ծխախոտի այրումն ու ծխի արտազատումն է առաջացնում  հիվանդություններ։ Նիկոտինն ինքնին քաղցկեղածին տարր չէ։ Մեծ Բրիտանիայի Բժիշկների Արքայական Քոլեջը 2016թ․ հրապարակեց մի զեկույց, որտեղ նշվում է, որ «նիկոտինի ցանկացած երկարաժամկետ վնաս, ամենայն հավանականությամբ, կունենա  նվազագույն հետևանքներ՝ սիգարետի շարունակական օգտագործման համեմատ»։

Չնայած սիգարետի վերահսկողության հարցում ԱՀԿ-ի և նման այլ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող գործողությունները նվազեցրել են ծխելու ծավալը, դեռևս շատ աշխատանք կա կատարելու։ Աշխարհում ծխողների 80%-ն այժմ ապրում է միջին եկամտաբերություն ունեցող երկրներում, որոնք ամենաքիչն են իրականացնում ծխախոտի վերահսկողության վերաբերյալ քայլեր և որոնց առողջապահական համակարգերն ի վիճակի չեն պայքարել ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների դեմ։

Շատ ծխողներ ինքնուրույն հրաժարվում են այս վնասակար սովորությունից նիկոտինի փոխարինման թերապիաների միջոցով։ Այնուամենայնիվ, շատերը չեն կարող կամ ի վիճակի չեն իրենց թույլ տալ այդպիսի թերապիաներ։ Հասանելի և մատչելի վայրերում, որտեղ կան ավելի անվտանգ նիկոտինային պրոդուկտներ, ինչիսիք են վեյփերն ու սնյուսը, ծխողներն ավելի շատ հնարավորություն ունեն այրվող սիգարետը թողնել հետևում։

Ծխախոտի համաշխարհային վերահսկողությունն իրականացվում է արգելքներին զուգահեռ, չնայած 1980-ականներից ի վեր վնասի նվազեցման մոտեցման հաջող կիրառմանը հանրային առողջապահության տարբեր խնդիրների լուծման մեջ։

GFN կոնֆրանսի տնօրեն, Լոնդոնի Արքայական Քոլեջի պրոֆեսոր և Լոնդոնի Հիգիենայի դպրոցի նախկին պատվո պրոֆեսոր Գերրի Ստիմսոնը նշում է․

«Ծխելու վնասի նվազեցումը բարենպաստ է հանրային առողջապահության տեսանկյունից։ Այն սկիզբ է առնում մարդկանցից, ովքեր կարևոր են՝ ծխողներն ու նրանք, ովքեր ընտրել են այլընտրանք, և դա խրախուսում ու նպաստում է փոփոխությունները։ Ծխելու վնասի նվազեցումը էթիկայի տեսանկյունից չի հակասում ծխախոտի վերահսկմանը, այն պետք է դրա մի մասը հանդիսանա»։

«Ներկայումս ամերկյան բարեգործական հիմնադրամները ևս ծխելու վնասի նվազեցման համընդհանուր ընդունման խոչընդոտներ են ստեղծում՝ առաջացնելով բաժանումներ, որոնք չպետք է լինեն։ Միջազգային հասարակությունը պետք է ավելի վճռական լինի հետագա քայլերի վերաբերյալ ծրագրերում ինչպես նաև կարեկցանք դրսևորի այն մարդկանց նկատմամբ, ովքեր ապրում են անգործության պայմաններում,  և ում շարքերից 7 միլիոնը մահանում է ամեն տարի»։

Պրոֆեսր Դեյվիդ Սվենորը Օտտավայի Համալսարանի Առողջապահության, Օրենքի, Քաղաքականության և Էթիկայի Կենտրոնից, GFN-ի խոսնակն է։ Որպես իրավաբան՝  նա իր կարծիքն է հայտնել ծխախոտային պրոդուկտների կարգավորման և ծխախոտային ընկերությունների դեմ դատական գործերի վերաբերյալ․

«Սպառողներն այնպիսի պետություններում, ինչպիսիք են Շվեդիան, Նորվեգիան, Իսլանդիան և այժմ Ճապոնիան ցույց են տվել իրենց պատրաստակամությունն անցնելու սիգարետի այլընտրանքների։ Պատկերացրեք՝ ինչ կպատահի, եթե մարդիկ հասանելիություն ստանան սիգարետի՝ ավելի ցածր ռիսկային այլընտրանքներին, եթե տեղեկատվություն ստանան հարաբերական ռիսկի վերաբերյալ, և եթե նրանց գրագետ, համապատասխան կարգավորումների միջոցով ուղղորդեն։ Այն հնարավորությունը, որ մենք ունենք, կարող է արմատապես փոխել հանրային առողջապահության պատմությունը՝ սիգարետն ուղարկելով պատմության աղբաման»։

Սովորաբար, GFN-ը ֆինանսավորվում է միայն մասնակցության համար գրանցման վճարներով։ Այս տարի առաջարկվել է այն անցկացնել անվճար, իսկ կոնֆերանսը կիրականացվի կազմակերպիչների աջակցությամմբ։

Կոնֆերանսին մասնակցում են սպառողները, քաղաքական գործիչները, ակադեմիկոսները, գիտնականներն ու հանրային առողջապահության ոլորտի փարձագետները, ինչպես նաև ավելի քիչ վնասակար նիկոտինային պրոդուկտներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները։ Իրադարձության կազմակերպիչները գտնում են, որ ծխախոտի և նիկոտինի օգատգործման ոլորտում ներգրավված շահագրգիռ կողմերը և երկխոսությունը, ինչպես նաև վերահսկողությունն ու արտադրությունը միակ տարբերակն է արդյունավետ, կայուն փոփոխություն կատարելու համար։

 

Նյութը՝ 1in.am լրատվական գործակալության

Լուսանկարը՝ Համացանցից