|
|
|
|
4 Սեպտեմբեր, Շաբաթ | 03:10
|
|
ՄՇԱԿՈՒՅԹ |
![]() ![]() ![]() ![]() ![]() |
|
|
Մի քիչ տանգո` իտալական ոճով
Տեղադրվել է 27-02-2010
Հայաստանի երիտասարդական նվագախմբի եւ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համատեղ համերգին անգամ կանգնելու տեղ չկար:
Իտալացի երիտասարդ ակորդեոնահարին Հայաստան էր հրավիրել Հայաստանի երիտասարդական նվագախումբը: Համատեղ փորձերի ժամանակ նրանք շատ չեն ունեցել, բայց քանի որ երաժշտության լեզուն համաշխարհային է, հեշտ են հասկացել ու կարողացան հանդիսականին մատուցել տանգոյի ու դասականի ոգին:
Համատեղ համերգի նախաձեռնությունն ինքնին համարձակ քայլ էր, քանի որ ակորդեոնի ու բանդեոնի հնչյուններն առաջին հայացքից այնքան էլ համադրելի չեն: Սակայն Մարիո Ստեֆանո անունով տաղանդավոր երիտասարդն ապացուցեց, որ Պիացոլլան կարող է հնչել նաեւ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Համերգային ծրագրում միայն Պիացոլլա ու տանգո չէր ընդգրկված. հնչեցին նաեւ Կոնոչիելլայի եւ Մոլինելլիի ստեղծագործությունները: Հանդիսատեսը երիտասարդ իտալացուն ջերմությամբ ընդունեց: Պակաս ջերմ ու հուզված չէր նաեւ ինքը` Մարիո Ստեֆանոն, ով ի պատասխան իր «սիրտն էր ուղարկում» ներկաներին: Մարիո Ստեֆանոն հանդիսատեսին անակնկալ ուներ պատրաստած: Երիտասարդական նվագախմբի հետ համերգին նա ներկայացրեց նաեւ իր երաժիշտ ընկերներից մեկին` նույնպես իտալացի, կիթառահար Լուկա Լուչինիին: «Ես ուրախ եմ, որ մեր քաղաքում այսպիսի համերգներ են տեղի ունենում, ու ավելի ուրախ եմ, որ դահլիճը լեփ-լեցուն եմ տեսնում: Ճիշտ է, ես ինձ տանգոյի կամ Պիացոլլայի երկրպագու չեմ համարում, բայց միշտ էլ կարելի է նոր բան լսել ու նորովի լսել»,- համերգից հետո իր տպավորություններն է կիսում 28-ամյա Նորա Գաբրիելյանը: Ջուլիետ Առուշանյան Պատկերասրահ` Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգը Երեւանում |
Վերջին Լուրեր
Իրադարձություն
|
|
Հարցազրույց | Վերլուծություն | ՊատկերասրահԳլխավոր | ՔԱՂԱՔ | ՔԱՂԱՔԱԿԱՆ | ՄԱՐԶԵՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԺԱՄԱՆՑ | ՄԱՐԶԱԿԱՆ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ |