Մուտք դեպի համակարգ
Արտաքին կապերի և PR պատասխանատու

Փնտրում ենք ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ PR ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Գործառույթներ՝
Ամրապնդել և զարգացնել հիմնադրամի համագործացկությունն ու կապերը միջազգային և պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և այլ գործընկերների հետ,
Շարունակական աշխատանքներ տանել նվիրատուների հետ,
Իրականացնել հիմնադրամի կայքէջի բովանդակային սպասարկում ՝ անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուներով, և սոցիալական ցանցերում էջերի վարում,
Կազմակերպել ԶԼՄ-ների հետ աշխատանքները և ապահովել հիմնադրամի գործունեության լուսաբանումը,
Կատարել լրատվական դաշտի մշտադիտարկում,
Մշակել PR գործիքներ, այդ թվում՝ տարեկան հաշվետվություններ, տեղեկատվական տարբեր նյութեր,
Մասնակցել հիմնադրամի ծրագրերի կազմման և ներկայացման աշխատանքներին,
Ներգրավվել Հայաստանում և Ջավախքում միջոցառումների և ծրագրերի իրականացման աշխատանքներում,
Կատարել հիմնադրամի նպատակներից բխող այլ գործառույթներ:

Աշխատավայր: ք. Երևան
Աշխատաժամանակը: Ամբողջ օր
Պահանջվող որակավորումները: Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների բարձր մակարդակի իմացություն, Սոցիալական ցանցերի (Facebook, Instagram, LinkedIn ) գործիքակազմի իմացություն, Մանրամասն՝ http://www.jah.am/news/12406
Դիմելու ընթացակարգը: Նշված պահանջներին համապատասխանող անձիք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել office@jah.am էլեկտրոնային հասցեին:
Վերջնաժամկետ
2018-07-20