Մուտք դեպի համակարգ
Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգողի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համակարգել, կազմակերպել և ամփոփել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղությամբ մասնաճյուղում տարվող աշխատանքները:
Կազմակերպել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների մոտ ուսումնառության հետ զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Ապահովել արդյունավետ կապ մասնաճյուղի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև:
Իրականացնել ուսումնասիրություններ և վերլուծություններ տեղական և միջազգային աշխատաշուկայի զարգացման միտումների մասին, ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Իրականացնել տարբեր ուսումնասիրություններ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների շրջանում նրանց կարիերայի զարգացման ակնկալիքների, աշխատաշուկայում մրցունակության ընթացիկ վիճակի և մի շարք այլ հիմնահարցերի վերաբերյալ:
Կազմակերպել տարբեր տեսակի խորհուրդատվություններ, դասընթացներ, սեմինարներ և գործօգուտ այլ միջոցառումներ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և հիմնահարցերի վերաբերյալ, տարածել համապատասխան տեղեկատվություն:
Հաստատել մշտական կապ շրջանավարտների ու մասնաճյուղի միջև և ապահովել համագործակցություն:

Աշխատավայր: ք. Իջևան
Աշխատաժամանակը: Ամբողջ օր
Պահանջվող որակավորումները: Համալսարանականների մրցունակության բարձրացմանը, մասնաճյուղի և առաջատար ձեռնարկությունների փորձգործակցությանը և շրջանավարտների ու մասնաճյուղի միջև մշտական կապի ամրապնդմանը ու համագործակցության աճին նպաստող ...Մանրամասն՝ http://ijevan.ysu.am/21-08-2018/
Դիմելու ընթացակարգը: Ցանկացողները պետք է իրենց ռեզյումեներն ուղարկել narine.abazyan@bk.ru էլեկտրոնային հասցեին:
Վերջնաժամկետ
2018-08-25