Մուտք դեպի համակարգ
Օպերատոր (Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժնում)

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժնում օպերատորի թափուր աշխատատեղի մրցույթ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՌԿ բաժնի օպերատորը անմիջապես ենթարկվում է բաժնի վարիչին, իր գործառույթային հանձնարարությունները ստանում է բաժնի վարիչից կամ բաժնի վարիչի տեղակալից:
ՄՌԿ բաժնի օպերատորի գործառույթային պարտականություններից են ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչությունից, ՈՒԳՊՎ և ՄՌԿ բաժիններից ստացվող հրամանները համակարգել, պահանջվող քանակով բազմացնել և նախանշված ժամկետներում տրամադրել ՄՌԿ բաժնի վարիչի տեղակալին:
Մասնաճյուղին այլ ստորաբաժանումներից ՄՌԿ բաժնում համակարգվող բոլոր տեսակի գրությունները, զեկուցագրերը, մտից ելից փաստաթղթերը համակարգել և նախանշված ժամկետում նրանց համակարգչային շարվածքները հանձնել իր ղեկավարին:
Օժանդակել բաժնի հետ կապված բոլոր աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը և ժամանակին իրականացմանը:

Աշխատավայր: ք. Իջևան
Աշխատաժամանակը: Ամբողջ օր
Պահանջվող որակավորումները: Համակարգչային Word, Excel, Access ծրագրերով արագ և արդյունավետ աշխատելու հմտություն: Հանձնարարված աշխատանքները գրագետ և արդիական պահաանջներին համապատասխան իրականացնելու կարողություններ:
Դիմելու ընթացակարգը: Ցանկացողները պետք է իրենց ռեզյումեներն ուղարկել narine.abazyan@bk.ru էլեկտրոնային հասցեին:
Վերջնաժամկետ
2018-08-25