Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 02-12-2015
Վայոց Ձորի Ռինդ գյուղի համայնքային միջոցառում
Ս.թ դեկտեմբերի 2-ին «Հայաստանում երտասարդների ներգրավվածության խթանման» ծրագրի շրջանակում Վայոց Ձորի Ռինդ համայնքում տեղի ունեցավ համայնքային միջոցառում:

Միջոցառումը նպատակ ուներ նպաստել երիտասարդների ռազմա-հայրենասիրական ոգու բարձրացմանը: Համերգի առանցքը Ռինդ համայնքի ժամկետային զինծառայող Արսեն Թադևոսյանն էր, ով հոկտեմբերի 2-ին վիրավորվել էր թշնամու կողմից կազմակերպված դիվերսիոն հարձակման ժամանակ: Արսենը Վայոց Ձորի մարզպետի կողմից պարգևատրվեց պատվոգրով ցուցաբերած սխրանքների ու հայրենասիրության համար: «Հայաստանում երտասարդների ներգրավվածության խթանման» ծրագրի Վայոց Ձորի մարզային համակարգող Հասմիկ Մարգարյանը ողջունեց ներկաներին և Արսենին նվիրեց Տերունական Աղոթք, որ Աստված միշտ պահապան և զորավիգ լինի նրան: