Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 11-12-2015
Երիտասարդների ձեռքի աշխատանքների «Ցուցահանդես-վաճառք» Ջրափի համայնքում:
Դեկտեմբերի 11-ին Ջրափի համայնքում տեղի ունեցավ երիտասարդների ձեռքի աշխատանքների «Ցուցահանդես-վաճառք»:

Միջոցառման ընթացքում համագյուղացիները պարզաբանեցին, թե ինչ է շուկայական մրցակցությունը, որոնք են շուկայական տնտեսության հենասյուները: Միջոցառման ընթացքում տոնական տրամարդությունը ապահովեցին երկու «Գիքորները» և դպրոցի պարի խումբը: Միջոցառումը նպատակ ուներ բարձրացնել համայնքի երիտասարդության հասարակական ակտիվությունը, բացահայտել մասնակիցների անհատականությունը, նրանց ստեղծագործական ներուժը, դպրոցական խնդիրների լուծման մեջ իրենց մասնակցության կարևորությունը: Միջոցառման վերջում 38.500 դրամ հասույթը նպատակաուղվեց dasaran.am-ում հայտարարված «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթի դպրոցի նախապատրաստական աշխատանքներին: