Նյութը՝
Տեղադրվել է 22-03-2016
Միջմարզային փորձի փոխանակման և երիտասարդական տեղեկատվության տրամադրման նպատակով պորտալ
Հարգելի գործընկեր, Այսօրվանից գործարկվում է ՀԵՆԽԾ դրամաշնորհային ծրագրի «Միջմարզային փորձի փոխանակման և երիտասարդական տեղեկատվության տրամադրման նպատակով» «ԵՐԻՏԱՍԱՐԴ» երիտասարդական պորտալը, որը գործելու է www.youtharmenia.am,www.erit.am, www.eritasard.am, www.youth.am և www.youthweb.am ինտերնետային հասցեներով:

Այն իր մեջ միավորում է ինչպես ձեզ հայտնի երիտասարդական օն-լայն պարբերականը և ՀՀ սպորտի և երիտասարդության առցանց դրամաշնորհային համակարգը՝ վերափոխված տարբերակներով, այն նաև ընդգրկում է Երիտասարդ.աշխատանք, Երիտասարդ.տեղեկատու, Երիտասարդ.գրադարան, Երիտասարդ.առողջ ապրելակերպ բաժինները:

Առաջարկում ենք գրանցել Ձեր կազմակերպությունը Երիտասարդ.տեղեկատու կայքում, ինչպես նաև գրանցվել փորձագետների բազայում:

Այսուհետ Երիտասարդ.գրադարան կայքում կարող եք գտնել երիտասադական քաղաքականությանը վերաբերվող բոլոր ուսումնասիրությունները, փաստաթղթերը և այլ նյութեր:

Միացեք «ԵՐԻՏԱՍԱՐԴ» երիտասարդական պորտալին: