Նյութը՝ Ամերիկյան խորհուրդների գրասենյակի
Տեղադրվել է 17-02-2017
Փոխանակման ծրագիր՝ երիտասարդ մասնագետների համար
PFP կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում վեցշաբաթյա աշխատանքային մասնագիտական վերապատրաստում անցնել ԱՄՆ-ի հաստատություններում, ինչպես նաեւ մասնագիտական համագործակցությունը շարունակել վերադառնալուց հետո:

Հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու եւ ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրել ամերիկացի հյուրընկալող ընտանիքում, աջակցում է ձեր եւ ձեր գործընկերոջ համատեղ նախագծերը նաեւ ծրագրի ավարտից հետո:

Դիմորդները պետք է աշխատեն հետեւյալ ոլորտներում՝
•    ՀԿ-ներում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու եւ օրենսդրություն ձեւավորելու գործում,
•    սոցիալական նորարարության ոլորտում եւ ձեռներեցությամբ զբաղվող կազմակերպություններում,
•    ակտիվ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն դրսեւորող բիզնեսներում,
•    կառավարությունում, այդ թվում նաեւ տեղական եւ մարզային մարմիններում,
•    քաղաքականության եւ օրենսդրության ոլորտում ներգրավված, քաղաքացիների մասնակցությունը խթանող, հակակոռուպցիոն ոչ կառավարական  կազմակերպություններում:

Դիմորդները պետք է՝
•    լինեն 25-ից 35 տարեկան, 
•    լինեն ՀՀ քաղաքացի եւ բնակիչ,
•    ունենան առնվազն բակալավրի կոչում,
•    տիրապետեն անգլերենին,
•    ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ,
•    ունենան ազդեցիկ դիրք իրենց համայնքում, կազմակերպությունում կամ ընկերությունում,
•    հանձնառու լինեն շարունակել հանրային ծառայությունը (ՀԿ-ներում, սոցիալական ձեռներեցության ոլորտում, կառավարությունում),
•    ցուցաբերեն առաջնորդելու հմտություններ:

Հայտը կարող եք ներկայացնել մինչեւ ապրիլի 7-ը:

Ծրագրի մանրամասների համար կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ (հեռ.՝ (010) 56 00 45, 54 40 12, pfp@americancouncils.am http://americancouncils.am):