Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 09-03-2017
«Հեծանվային» Մարտի 8
Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Կանանց միջազգային տոնի կապակցությամբ Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի հետ Երեւանում կազմակերպել էր տոնական, գարնանային հեծանվային զբոսանք, որի մեկնարկը տրվեց Հյուսիսային պողոտայից:



Ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը նշեց, որ իրենց ֆեդերացիան մշտապես մասնակցել է քաղաքային տոնակատարություններին:



Այն հարցին, թե ինչով էր պայմանավորված օրվա ընտրությունը, Արման Անտոնյանը նշեց, որ ճիշտ է, գարուն է, իսկ օրը՝ խորհրդանշական, սակայն հեծանվորդի համար եղանակը երբեք խոչընդոտ չէ:



«Ձմեռ, գարուն, աշուն թե ամառ իրական հեծանվորդը չի դավաճանում իր ապրելաոճին: Այս նախաձեռնությանը, որը կրում է «Առողջ ապրելակերպի զարգացում եւ նպատակ» խորագիրը, միացան նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը եւ այլք: Վերջիններիս մասնակցությունը եւս կարեւոր նշանակություն ունի ու խթան է հանդիսանում առողջ ապրելակերպ վարելու համար»,- ասաց նա:



Արման Անտոնյանը նաեւ շնորհավորեց կանանց եւ աղջիկներին գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթելով անսպառ երջանկություն: