Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 11-03-2017
Կայացավ կանանց գարնանային վազքը
Կանանց միամսյակի շրջանակում Բուսաբանական այգում «TriClub Yerevan»-ն իր մշտական բարեկամ «Yerevan Half Marathon»-ի աջակցությամբ անցկացրեց կանանց վազք: Վազքուղին կազմում էր 5 կմ, իսկ մասնակիցները 20 հոգի էին:

Մեզ հետ զրույցում «Երեւանի կիսամարաթոն»-ի սպորտային տնօրեն, Եռամարտի ակումբի հիմնադիր Վահան Թուխարյանը նշեց, որ արդեն 3-րդ անգամ անցկացվող նախաձեռնությունը միայն աղջիկների համար է: 

«Այս վազքը նաեւ «ծաղիկների վազք» ենք անվանում, քանի որ բոլոր մասնակիցներին ծաղիկներ ենք նվիրում մրցույթի ավարտից հետո: Պետք է նշեմ, որ անցած տարիների համեմատ՝ մասնակիցների թիվը շատ է՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այս անգամ շատ արագ ամեն ինչ կազմակերպվեց, եւ առանձնապես գովազդ չի արվել, որպեսզի հանրությունը տեղեկանար: Այդ դեպքում, կարծում եմ, մասնակիցների թիվը 100-ի կհասներ»,- նշեց Վահագն Թուխարյանը: 

Մասնակիցների շրջանում վազքի ամբողջ ընթացքում տիրում էր բարձր, ուրախ տրամադրություն, իսկ եղանակն առավել տրամադրող էր: 

Ստորեւ ներկայացնում ենք վազքուղին կարճ ժամանակում հաղթահարած եռյակին.
1.    Նինա Մատվեեւա (28.22)
2.    Լիդա Գեւորգյան (31.30)
3.    Էմմա Գասպարյան (32.05)

Նշենք, որ վազքի մասնակիցներին վազքուղու ողջ ընթացքում ուղեկցում էին կամավորական աշխատանք իրականացնող տղաները, ովքեր նաեւ ծաղիկներ նվիրեցին նրանց: 

Պատկերասրահ՝ Կանանց գարնանային վազք - 2017