Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 04-04-2017
Առցանց դրամաշնորհային համակարգի 2017թ. երկրորդ եռամսյակի մրցույթի արդյունքները
Ս/թ ապրիլի 3-ին ամփոփվեցին «Առցանց դրամաշնորհային համակարգի» 2017թ. երկրորդ եռամսյակի անկախ փորձագիտական քննության արդյունքները:

Առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով 2017թ. երկրորդ եռամսյակի մրցույթին սահմանված ժամկետներում ներկայացվել են ֆորմալ պահանջներին բավարարող 20 դրամաշնորհային ծրագրեր: Ծրագրերի ցանկը ներկայացված է կից փաստաթղթում:

Հաղթող են ճանաչվել 180.75 եւ բարձր միջին փորձագիտական գնահատական ստացած ծրագրերը: Մինչ 2017թ. ապրիլի 17-ը հաղթող կազմակերպություններին կառաջարկվի «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր:

Անցնելով հղմամբ՝ Դուք կարող եք գտնել հաղթող կազմակերպությունների եւ ծրագրերի ցանկը:

* Մեկնարկային ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կիրառվել է 1.1 գործակից:

* 2017թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում անցկացվող ծրագրերի փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կիրառվել է 1.1 գործակից: