Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 05-04-2017
Ավարտվել է 2017 թվականի ՀՀ նետաձգության դաշտային առաջնությունը
Բանակի կենտրոնական մարզական ակումբում կայացել է 2017 թվականի նետաձգության Հայաստանի Հանրապետության դաշտային առաջնությունը, որին մասնակցել են 18 տղա եւ 6 աղջիկ:

Աղջիկների պայքարում առաջնության հաղթող է դարձել Հայկուհի Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), երկրորդ տեղը զբաղեցրել է Մանե Սահակյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), իսկ երրորդ տեղը՝ Մերի Մխաջրջյանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Շահնազարյան):

Տղաների առաջնությունում հաղթել է Սամվել Խաչատրյանը (անձնական մարզիչ` Բորիս Վասիլյան), երկրորդ տեղը գրավել է Վասիլ Շահնազարյանը (անձնական մարզիչ` Անդրանիկ Շահնազարյան), իսկ երրորդ տեղը՝ Գեւորգ Հազարումյանը (անձնական մարզիչ` Բորիս Վասիլյան):

Հայ նետաձիգները ապրիլի 16-23-ը Հունաստանում մասնակցելու են նետաձգության երիտասարդների եւ պատանիների, ապրիլի 24-30-ը՝ Լեհաստանում մեծահասակների Եվրոպայի գավաթների խաղարկություններին, ինչպես նաեւ՝ հունիսի 6-11-ը Թուրքիայում անցկացվելիք աշխարհի գավաթի երկրորդ փուլի խաղարկությանը: