Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 06-04-2017
Աշխարհի լավագույն համալսարանների 2016-2017 թթ. վարկանիշային աղյուսակը
timeshighereducation.com կայքը ներկայացրել է աշխարհի համալսարանների 2016-2017 թթ. վարկանիշային աղյուսակը:

Աշխարհի թոփ 980 համալսարաններ ընդգրկվել են հրապարակված ցուցակում: Ի դեպ, ներկայացված ցանկի երկրների բաժնում չկա Հայաստանը, եւ համապատասխանաբար չկա նաեւ հայաստանյան բուհ: 

Լավագույն համալսարանների թոփ տասնյակն ունի հետեւյալ տեսքը. 1-ին հորիզոնականն է զբաղեցնում Միացյալ Թագավորության Օքսֆորդի համալսարանը (University of Oxford), 2-րդ հորիզոնականում է ԱՄՆ-ի Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (California Institute of Technology), 3-րդ տեղում` ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանը (Stanford University): 

Հաջորդիվ հետեւյալ պատկերն է. 4-րդ տեղում Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանն է (University of Cambridge), 5-րդն ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է (Massachusetts Institute of Technology), 6-րդը` ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանը (Harvard University), 7-րդը` ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանը (Princeton University): Վարկանիշային աղյուսակի ութերորդ հորիզոնականն է զբաղեցնում Լոնդոնի Կայսերական քոլեջը (Imperial College London), 9-րդում` Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցը (ETH Zurich-Swiss Federal Institute of Technology Zurich): 10-րդ տեղում երկու բարձրագույն ուսումնական հաստատություն են հայտնվել, երկուսն էլ` ԱՄՆ-ից` Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանը (University of California, Berkeley) եւ Չիկագոյի համալսարանը (University of Chicago):

Առաջին տասնյակից պարզ է դառնում, որ, ըստ timeshighereducation.com-ի, լավագույն համալսարանների մեծ մասը հենց ԱՄՆ-ում են: Սա համալսարանների գործունեության գնահատման եզակի աղյուսակներից է: Վարկանիշավորմանը մասնակցում են միջազգային մասշտաբի համալսարաններ, որոնք իրենց առջեւ դրել են մի շարք նպատակներ` ուսուցում, հետազոտություն, գիտելիքների փոխանակում, միջազգային հեռանկար: