Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-04-2017
Աշխարհի լավագույն երիտասարդ համալսարանները
Վերջին տարիներին հիմնադրված եւ հաջողություն գրանցած աշխարհի լավագույն բուհերը` մեկ վարկանիշային աղյուսակում. timeshighereducation.com կայքը ներկայացրել է 2017 թվականի լավագույն երիտասարդ համալսարանների ցանկը:

«Հետազոտության տվյալներով` երիտասարդ համալսարանները գերազանցում են ավելի տարեցներին, երբ հարցը վերաբերում է արտասահմանյան ուսանողներ ներգրավելուն եւ միջազգային հետազոտություններ հրապարակելուն»,- նշված է կայքում: Ի դեպ, ցանկը ներկայացնում է աշխարհի 200 լավագույն համալսարանները, որոնք ստեղծվել են ոչ ուշ, քան հիսուն տարի առաջ: Ներկայացված ցանկի երկրներ բաժնում չկա Հայաստանը, եւ համապատասխանաբար չկա նաեւ հայաստանյան բուհ:

Թոփ տասնյակի առաջին տեղը զբաղեցրել է Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցը (École Polytechnique Fédérale de Lausanne, Շվեյցարիա): Երկրորդ տեղում է Հոնկոնգի գիտությունների եւ տեխնոլոգիաների համալսարանը (Hong Kong University of Science and Technology), երրորդ տեղում՝ Սինգապուրի Նանյանի տեխնոլոգիական համալսարանը (Nanyang Technological University):


Հոնկոնգի գիտությունների եւ տեխնոլոգիաների համալսարանը

Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Պոհանի գիտությունների եւ տեխնոլոգիաների համալսարանը (Pohang University of Science and Technology Հյուսիսային Կորեա), իսկ հինգերորդ տեղը՝ Կորեայի գիտությունների եւ տեխնոլոգիաների առաջատար ինստիտուտը (Korea Advanced Institute of Science and Technology):

Վեցերորդ հորիզոնականում է Նիդեռլանդների Մաաստրիխի համալսարանը (Maastricht University), յոթերորդում` Հոնգ Կոնգի քաղաքային համալսարանը (City University of Hong Kong), 8-րդում` Գերմանիայի Ուլմի համալսարանը (Ulm University):
Տասնյակը եզրափակում են երկու համալսարան` երկուսն էլ հավասար միավորներով` Գերմանիայի Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտը (Karlsruhe Institute of Technology) եւ Իտալիայի Սուրբ Աննայի անվան առաջադեմ հետազոտությունների դպրոցը (Scuola Superiore Sant’Anna):


Սինգապուրի Նանյանի տեխնոլոգիական համալսարանը