Նյութը՝ «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ից
Տեղադրվել է 10-04-2017
Պահանջվում է արտաքին կապերի եւ ֆոնդահայթայթման մենեջեր
«ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ին անհրաժեշտ է արտաքին կապերի եւ ֆոնդահայթայթման մենեջեր:

Պաշտոն․ Արտաքին կապերի եւ ֆոնդահայթայթման մենեջեր
Ոլորտ․ Մարդու իրավունքներ եւ շահերի պաշտպանություն
Վայր. ՀՀ, Շիրակի մարզ ք․Գյումրի
Դիմելու վերջնաժամկետ․ 28 ապրիլի, 2017թ․

Աշխատանքային պարտականություններ.
•    Համակարգել ԼԻՀԿ-ի հանրային կապերի գործընթացը եւ ապահովել գործընթացի իրականացումը, ներառյալ հանրային կապերի պլանի մշակումը եւ իրականացումը,
•    Կոորդինացնել ԼԻՀԿ-ի ներկայացուցչական նյութերի (ներառյալ տեղեկատվական թերթիկներ, նորություններ, հաջողված պատմություններ) մշակումը եւ հրատարակումը/տարածումը,
•    Ապահովել կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության եւ նորությունների պարբերաբար թարմացումը տարբեր էլեկտրոնային հաղորդակցության միջոցներում,
•    Պլանավորել եւ իրականացնել ԼԻՀԿ-ի հանրային միջոցառումները, ներառյալ` հրավերների տարածումը, մասնակիցների գրանցումը, անհրաժեշտ հաղորդակցության իրականացումը, ֆինանսական եւ նյութատեխնիկական հարցերի համակարգումը,
•    Կոորդինացնել ԼԻՀԿ-ի Խորհուրդների եւ ընդհանուր ժողովի Հանրային կապերի համատեղ խմբի աշխատանքները,
•    Իրականացնել կազմակերպության ֆոնդերի հայթայթման գործընթաց,
•    Հետազոտել եւ իդենտիֆիկացնել հիմնադրամների եւ կազմակերպությունների տարբեր տեսակներ,
•    Մասնակցել կազմաերպության ֆոնդահայթայթման պլանի մշակման աշխատանքների,
•    Կազմակերպել եւ իրականացնել ԼԻՀԿ-ի ֆոնդահայթայթման պլանի իրականացման աշխատանքներ
•    Ուսումնասիրել միջազգային կազմակերպությունների գործունեությունը,
•    ձեւավորել նոր կապեր եւ համագործակցություն,
•    կազմակերպել եւ մասնակցել նոր գործընկերների հետ կազմակերպվող միջոցառումներին,
•    կատարել գրավոր եւ բանավոր թարգմանություններ անգլերեն եւ հայերեն լեզուներով, 
•    ՀԿ ղեկավարի եւ ծրագրի ղեկավարի պահանջով իրականացնել իր որակավորմանը համապատասխան այլ աշխատանքներ:

Լրացուցիչ պարտականություններ (ըստ հնարավորության՝ ժամանակի եւ ծանրաբեռնվածության առումով)
•    Աջակցել մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացներին,
•    Վարել աշխատակազմի անձնական գործերը, ըստ անհրաժեշտության թարմացնել փաստաթղթերը եւ էլեկտրոնային բազաները,
•    Իրականացնել նոր աշխատակիցների ներածական հանդիպումները, մշակել եւ թարմացնել նոր աշխատակցի ձռնարկը,
•    Հետեւել աշխատակազմի մասնագիտական զարգացման պլանների իրականացմանը, ըստ հնարավորության աջակցել աշխատակազմի վերապատրաստմանը,
•    Մասնակցել ԼԻՀԿ-ի ծրագրերի իրականացմանը,

Պահանջվող որակավորում.
•    Մասնագիտական բարձրագույն կրթություն
•    Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հայաստանյան հասրակական կազմակերպությունների միջավայրում,
•    Գերազանց կազմակերպական ունակություններ, պլանավորման, համակարգման ունակություններ,
•    Գերազանց միջանձնային ունակություններ, այդ թվում համբերատարություն, դիպլոմատիա, գործընկերներին լսելու եւ նրանց կարծիքը հարգելու պատրաստակամություն,
•    Գրավոր եւ բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
•    Հայերենի եւ անգլերենի գերազանց իմացություն,
•    Համակարգչային ունակություններ (MS Office-ի գերազանց իմացություն)
•    Անհատական եւ թիմային աշխատանքի պատրաստակամություն եւ համապատասխան կարողություններ,
•    Դասընթացների միջոցով եւ անձնական նախաձեռնությամբ գիտելիքները լրացնելու պատրաստակամություն,
•    Լրացուցիչ պարտականությունների ու արտահերթ աշխատանքի իրականացման պատրաստակամություն,
•    Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են եւ ունեն համապատասխան որակավորում եւ փորձ, կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) եւ շարժառիթ նամակը հայերեն տարբերակով ուղարկել logosngo@gmail.com եւ info@logosngo.org  էլ. հասցեներին, ինչպես նաեւ կարող են ներկայացնել կազմակերպության գրասենյակ ՀՀ, ք․Գյումրի Ղորղանյան 79 (Ռադիո Մարիամի հարեւանությամբ)։ Խնդրում ենք էլ. նամակի թեմա դաշտում նշել «Արտաքին կապեր», այլ կերպ Ձեր դիմումը չի դիտարկվի:

Լրացուցիչ տեղեկատվություն
Ծրագրի սկիզբը. 28.03.2017թ.-30․12․2018թ․
Տեւողությունը. երկարաժամկետ
Հաշվետու է․ Ծրագրի ղեկավարին, ՀԿ Նախագահին

Ծրագրի մասին. «Քաղաքացիական իրազեկում եւ մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակի մարզում» ծրագիր։ Ծրագիրը ֆինանսավորվում է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy) կողմից։

Ծրագրի նպատակն է՝ ընդլայնել քաղաքացիական եւ քաղաքական գործընթացներում Շիրակի մարզի բնակչության մասնակցությունը։ 

Խնդրում ենք մինչ ուղարկելը կարդալ սկզբից մինչեւ վերջ՝ համոզվելու, որ ձեր դիմումը համապատասխանում է մեր կողմից սահմանված պահանջներին։ Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: