Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 13-04-2017
Քննարկում թատրոնի եւ կինոյի շուրջ
«Espaces Youth Centre»-ում այսօր կայացավ հանդիպում, որի ժամանակ քննարկվեցին թատրոնին ու կինոյին առնչվող մի շարք հարցեր, որոնց մասին շատերը չգիտեն: Բանախոսները երիտասարդներ էին:

Խոսելով ֆիլմերի մասին՝ մատնանշվեցին դրանց ստեղծման հետ կապված մի շարք դրույթներ, մասնավորապես, թե ինչպես է մշակվում սցենարը, ինչպես են աշխատում ռեժիսորները, ինչպես են նկարում, մոնտաժում, ձայնը համապատասխանեցնում եւ այլն: Խոսվեց նաեւ ֆիլմաշխարհի ժանրերի մասին:

Թատրոնի վերաբերյալ եւս ներկայացվեցին հետաքրքիր փաստեր՝ կապված նախապատմության, ժանրերի եւ առհասարակ թատերարվեստի մասին:

Հանդիպումն առավել հետաքրքիր դարձնելու համար բանախոսները նաեւ քննարկում-խաղեր էին պատրաստել հարցերի եւ մնջախաղի տեսքով: 

Հավելենք, որ կենտրոնը բավականին հաճախ է նմանօրինակ հանդիպումներ կազմակերպում, որոնց ընթացքում մասնակիցները տարբեր ուսուցողական հարցեր ու թեմաներ են քննարկում: