Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 15-04-2017
Գյումրիում այս պահին երաժշտական հրավառություն է
Քաղաքի տարբեր մշակութային հաստատություններում միաժամանակ ընթանում են մի քանի անվանակարգի լսումները:

 Այս պահին ընթացքի մեջ է դաշնամուրային, փողային, լարային,  կամերային անսամբլ  եւ կոնցերտմայստերական վարպետության անվանակարգերի լավագույնների բացահայտման գործընթացը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Այս տարի ժյուրիի կազմում են բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթողներ՝ հանրահայտ դաշնակահարներ՝ Միխայիլ Արկադեւը (ՌԴ-ՉԺՀ), Կորադո Ռուզան (Իտալիա), Յուրի Մախովիչը (Մոլդովա),  ջութակահարներ՝ Բենջամին Իզմաիլովը (Սլովենիա),Հայկ Կազազյանը (ՌԴ), թավջութակահար Մեդեա Աբրահամյանը (Հայաստան), շեփորահար Վլադիմիր Պուշկարիովը (ՌԴ), սաքսոֆոնահար Օլավի Կասեման (Էստոնիա), երգիչներ Մանցա Իզմաիլովան (Սլովենիա), Լյուդմիլա Կոլոսը (Բելոռուս), դիրիժորներ Կլիֆ Յանգը (ԱՄՆ), Բորիս Պիրինուն (Ավստրիա), Ռեադ Կուտ Սին (ԱՄԷ), ջազմեններ Վալերի Գրախովսկին (ՌԴ), Ալգիս Կիլիսը (Լիտվիա), Ֆրանկոսի Կլոսին (Իտալիա), կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը (Հայաստան), Տունե Կորվիտսը (Էստոնիա)  եւ այլն: 

Մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ելույթ ունենալ այս աշխարհահռչակ երաժիշտների առաջ, այլեւ վարպետության դասեր են առնում նրանցից:

Երաժշտական հրավառությունը դեռ ընթացքի մեջ կլինի ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում, իսկ Գյումրին  ու գյումրեցիները տոնական տրամադության մեջ են: