Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-04-2017
5 հետաքրքիր փաստ Չինաստանի մասին
Համաշխարհային պատմության մեջ չինական մշակույթն առանձնահատուկ տեղ է գրավում։ Այն պատմությանը հայտնի է դեռեւս հին քաղաքակրթությունից:

Երբեմնի գեղեցիկ եւ մեծ բնակչություն ունեցող այս երկրում գոյություն ունեն հետաքրքիր իրողություններ, հետաքրքիր փաստեր, որոնց մասին քչերս գիտենք: 

Eritasard.am-ն առանձնացրել է ամենահետաքրքիր 5 փաստերը Չինաստանի  մասին։

Խցանում: Անգամ Հայաստանում մենք գրեթե ամեն օր բախվում են ժամանակատար եւ չսիրված այս իրողությանը, սակայն այն, ինչին բախվեցին չինացիները, ընդամենը մի քանի տարի առաջ պարզապես անտանելի էր։ Աշխարհի ամենաերկար խցանումն արձանագրվել է չինական Շանհայ քաղաքում։ Այն տեւել է 12 օր՝ ձգվելով 99 կմ։ Չինաստանում կեսկատակ-կեսլուրջ  ասում են, որ այդ 12 օրվա ընթացքում բազմամարդ Չինաստանում շատերը հասցրել են մտերմանալ եւ ընկերանալ։

Կատու: Մենք հայերս հաճախ ենք կատակում՝ ասելով, որ այսօր շատ ու շատ սննդի կետերում մսային ուտեստը  պատրաստված է կատվի մսից: Եթե մենք կատակում ենք, ապա Չինաստանում կատուն ոչ միայն սիրված կենդանի է, այլեւ շատ համեղ ուտեստ։ Չինաստանում 1 տարվա ընթացքում սննդում օգտագործվում է շուրջ 4 մլն կատու։

Կրոն: Որքան էլ զարմանալի է հնչում, սակայն Չինաստանում պաշտոնական կրոն չկա: Եվ «Ի՞նչ կրոնի ես դավանում» հարցը համարվում է շատ տգեղ երեւույթ։ Չնայած այս զարմանալի իրողությանը՝ Չինաստանում բնակվող չինացիներից 54 մլն-ը քրիստոնյա են։

1 դոլար: Չինաստանում շուրջ 1 մլն մարդ ապրում է օրական 1 դոլարով: Ի դեպ, նրանք վստահ են, որ երբեմն 1 դոլարն էլ է շատ։ Իհարկե, Չինաստանում կան քաղաքներ, որտեղ ոչ միայն 1, այլեւ 1000 դոլարն է քիչ մեկ օր ապրելու համար։

1-ին պաղպաղակը: Բոլորս էլ գիտենք, որ թղթի, թեյի եւ բազմաթիվ այլ պարագաների «տունը» Չինաստանն է, սակայն քչերը գիտեն, որ հենց Չինաստանում է պատրաստվել առաջին  պաղպաղակը։ Կաթը եւ բրինձը ձյան հետ խառնելով՝ Չինաստանում Ք.ա. 2000 թ. առաջին անգամ պաղպաղակ են ստացել։