Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 02-06-2017
5 ֆիլմեր, որոնք հունիսին պետք է դիտել հայաստանյան կինոթատրոններում
Ամռան առաջին ամիսը հարուստ կլինի կինոպրեմիերաներով: Երեւանյան կինոթատրոններում հունիսին հնարավոր կլինի դիտել ինքնատիպ, յուրահատուկ ու սպասված կինոնկարներ:

Eritasard.am-ը, «Մոսկվա», «Կինոպարկ» եւ «Սինեմասթար» կինոթատրոնների տրամադրած տվյալների համաձայն, առանձնացրել է ամսվա 5 ուշագրավ կինոնկարները: 


«Հրաշք կինը» (հայաստանյան կինոթատրոններում` հունիսի 1-ից)



Մինչ հրաշք կին դառնալը Դիանան ամազոնուհիների թագուհին էր, ում վիճակված էր նրանց մեջ դառնալ ամենաանհաղթը: Ավիավթարի հետեւանքով ամերիկացի օդաչուն հայտնվում է ամազոնուհիների դրախտային կղզում, որտեղ եւ հանդիպում է Դիանային: Լսելով օդաչուի պատմությունները արտաքին աշխարհին սպառնացող արհավիրքների մասին՝ աղջիկը որոշում է լքել կղզին եւ աշխարհը փրկել կործանումից: Հենց այդ ժամանակ բացահայտվում են Դիանայի ողջ կարողությունները եւ նրա իրական առաքելությունը:

Ռեժիսոր`Պետի Ջենկիս: Դերերում` Գալ Գադոտ, Քրիս Փայն, Ռոբին Ռայթ:

Թրեյլեր` 


«Մալիբուի փրկարարները» (հայաստանյան կինոթատրոններում` հունիսի 1-ից)



Փրկարարների մի խումբ աշխատում է Խաղաղ օվկիանոսի ափին: Նրանք միշտ իրենց տեղում են եւ պատրաստ են զբոսաշրջիկներին պաշտպանել ցանկացած պատահարից: Գլխավոր հերոսն իր երիտասարդ գործընկերոջ հետ պատահաբար բացահայտում է, որ իրենց լողափը վտանգի մեջ է: Մեծ նավթային ընկերությունը, իր անձնական շահերը հետապնդելով, մտադիր է ոչնչացնել ափը:

Ռեժիսոր` Սեթ Գորդոն: Դերերում` Դուեյն Ջոնսոն, Զաք Էֆրոն, Ալեքսանդրա Դադարիո:

Թրեյլեր` 


«Մումիա» (հայաստանյան կինոթատրոններում` հունիսի 8-ից)



Անծայրածիր անապատում արդեն երկար տարիներ հանգչում է եգիպտական փարավոնի դուստրը, սակայն կգա մի օր, երբ նա կվերածնվի, եւ այդ ժամանակ աշխարհին կտիրեն աստվածներն ու հրեշները:

Ռեժիսոր` Ալեքս Կուրտցման: Դերերում` Սոֆյա Բուտելա, Թոմ Քրուզ:

Թրեյլեր` 


«Տրանսֆորմերները. վերջին ասպետը» (հայաստանյան կինոթատրոններում` հունիսի 22-ից)    



Օպտիմուս Փրայմն անհետացել է: Մարդիկ պատերազմում են Տրանսֆորմերների դեմ: Փրկության բանալին թաքնված է անցյալի գաղտնիքներում: Աշխարհը փրկելու պատասխանատվությունն ընկած է Կեյդ Յեգերի, Բամբլբիի, անգլիացի լորդի եւ օքսֆորդյան պրոֆեսորի ուսերին: Հաղթանակը մեկինն է լինելու: Ժամանակն է գործել:

Ռեժիսոր` Մայքլ Բեյ: Դերերում` Մարք Ուոլբերգ, Ջոշ Դյուամել, Էնթոնի Հոփքինս:

Թրեյլեր`

 


«Գարշելի ես 3» (հայաստանյան կինոթատրոններում` հունիսի 29-ից)   



Առջեւում երրորդ ճամփորդությունն է բազմազավակ գործակալի եւ զվարճալի մինիոնների հետ: Գրյուն հանդիպում է իր զույգ եղբորը, ում մասին նա երբեք չի իմացել: Հետաքրքիր է` ինչ կլինի, եթե երկու եղբայրները միավորվեն…

Ռեժիսորներ` Պյեռ Քոֆին, Քրիս Մելենդանդրի:

Թրեյլեր`