Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 05-06-2017
Դաջվածքներ՝ վառ երեւակայություն ունեցող մարդկանց համար
Դաջվածք (կտածում (հայերեն կուտ՝ սպի բառից), անգլ.՝ tattoo), մաշկի տակ ներկանյութերի ներարկմամբ պատկերների, նախշերի, խորհրդանշանների դրոշմում։

Դաջվածքը մարդու մարմնի մանիպուլացման եղանակներից մեկն է, որը ներառում է սպիների, կտրվածքների եւ պատկերազարդելու միջոցներ։ Դաջվածքի մշակույթը, ինչպես ցույց են տվել ազգագրական հետազոտությունները, հատուկ է աշխարհի համարյա թե բոլոր ժողովուրդներին: Ի սկզբանե մարդաբանները, փորձելով բացատրել դաջվածքի մշակույթի ծագման հիմքերը, առաջնային նշանակություն էին տալիս պատկերների դեկորատիվ էությանը։

Չնայած բազմադարյան քննադատությանը՝ այն չի վերացել, այլ ժամանակի ընթացքում ենթարկվել է լուրջ փոփոխությունների եւ հարմարեցվել է հասարակության բոլոր շերտերի նախասիրություններին։ Հայաստանում եւս դաջվածքները լայն տարածում ունեն:

Եթե նախկինում դաջվածք նախընտրողների քանակը քիչ էր եւ հիմնականում նախընտրողներն էլ արական սեռի ներկայացուցիչներ էին, ապա այժմ դաջվածք նախընտրողների թիվը ոչ միայն զգալիորեն ավելացել է, այլեւ իգական սեռի ներկայացուցիչները եւս անմասն չեն մնում դաջվածքների հանդեպ ունեցած հետաքրքրությունից:

Շատ հաճախ դաջվածքներից կարելի է ենթադրել, թե տվյալ անձն ինչով է հետաքրքրված: Ստորեւ բերված օրինակները դրա վառ ապացույցն են:


Ճանապարհորդել սիրողների համար



Թվում է, թե այս լուսանկարը խառը պատկերների ամբողջություն է, սակայն ճանապարհորդել սիրողները կհասկանան նրա իմաստը: Գուցե այդպիսով նրանք փորձում են մարմնի վրա նշել, թե աշխարհի որ հատվածում են եղել: Շատ հաճախ պատկերում են նաեւ տրանսպորտային միջոցները, որով այցելել են այս կամ այն երկիր: 


Դաջվածքներ արվեստի մարդկանց համար



Մարդկանց երեւակայական աշխարհը կարող է հեռուն տանել եւ հասցնել մինչեւ տիեզերք, եւ դա մարդիկ կարող են պատկերել իրենց մարմնի վրա: 


Բնության սիրահարների համար



Շատ մարդիկ իրենց հանգիստ են զգում բնության գրկում, փորձում լիցքաթափվել առօրյա հոգսերից: Շատերը փորձում են, չգտնվելով բնության գրկում, իրենց մարմնի վրա ստեղծել բնության միջավայր: 


Երաժշտության սիրահարների համար



Յուրահատուկ դաջվածքների շարքին է դասվում նաեւ դաշնամուրի ստեղների պատկերումը մարմնի վրա: