Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 05-06-2017
Արսեն Քարամյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ ԽԿ վաշինգտոնյան եւ հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչների հետ
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Խաղաղության կորպուսի վաշինգտոնյան եւ հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա էին Խաղաղության կորպուսի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շեյլա Քրոուլը (Վաշինգտոն), Խաղաղության կորպուսի Սպիտակ տան ներկայացուցիչ Մեթ Քինեն (Վաշինգտոն), Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոն, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի դասընթացների եւ ծրագրային բաժնի ղեկավար Ջինա Գրոթելուշը, Խաղաղության կորպուսի համայնքային եւ երիտասարդության ծրագրերի ղեկավար Ստեփան Սհոյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Ա․Քարամյանն առանձնահատուկ գոհունակությամբ նշեց անցած տարիների արդյունավետ համագործակցությամբ փոխըմբռնման մասին, հույս հայտնեց, որ առաջիկայում ստորագրվելիք համագործակցության հուշագիրը որակական նոր մակարդակի կբարձրացնի աշխատանքային շփումները։ Իր հերթին խաղաղության կորպուսի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Շեյլա Քրոուլը և հայաստանյան գրասենյակի տնօրեն Չ․Էնսիսիոն իրենց երախտագիտությունը հայտնեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ արդյունավետ համագործակցության և գործընկերային հարաբերությունների համար։

Հանդիպման վերջում տիկին Շեյլա Քրոուլը նախարարի տեղակալ Ա․ Քարամյանին հանձնեց խաղաղության կորպուսի 25-ամյա գործունեությունն ամփոփող գիրքը։