Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 12-06-2017
Fashon Show՝ 1 օր նվիրված նորաձեւությանը
Հունիսի 10-ին «National Armenia» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Fashion Campus» նորաձեւության դպրոցի ուսանողների Fashon Show-ն:



Հետեւելով քաղաքի բոլոր կարեւորագույն իրադարձություններին՝ վստահորեն կարող ենք ասել, որ նորաձեւության ոլորտը սահուն քայլերով առաջ է գնում, ուստի երիտասարդ մոդելավորողների համար դպրոցը հիանալի հնարավորություն է մասնագիտական նրբություններին ծանոթանալու համար:



«FASHION CAMPUS» նորաձեւության դպրոցը հիմնադրվել է 2014 թ.-ին: 2014/2015 ուսումնական տարվա ընթացքում դպրոցում ուսանել են շուրջ 100 ուսանող: Շատ կարճ ժամանակահատվածում դպրոցը գրանցել է բազմաթիվ հաջողություններ՝ փորձելով իր ուսանողների համար անել առավելագույնը:



2015 թ.-ին «FASHION CAMPUS»-ը պայմանագրեր է կնքել իտալական «Istituto Marangoni» եւ «Milan Fashion Campus» նորաձեւության դպրոցների հետ եւ համագործակցություն սկսել՝ դպրոցի շրջանավարտներին ուսումն Իտալիայում շարունակելու հնարավորություն տալով:



Դպրոցը համագործակցում է Հայաստանում մոդելավորողներին աջակցող «ArmMod» նախագծի հետ, եւ դպրոցի լավագույն շրջանավարտները մասնակցում են նախագծի կազմակերպած ցուցադրություններին: