Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Տեղադրվել է 13-06-2017
Բերդի ՍՔԱՅ ակումբի նոր նախաձեռնությունը
Բերդի ՍՔԱՅ երիտասարդական ակումբը նախաձեռնեց նոր համայնքային ծրագիր՝ «Երեխաների հետ, երեխաների համար» անվամբ:

Դա Բերդի պետական քոլեջում արդեն մեկ տարուց ավելի գործող ակումբի երրորդ համայնքային նախագիծն է: 

Ծրագրի նպատակն էր Երեխայի իրավունքների պաշտպանության օրը համայնքի զբոսայգում կազմակերպված նախաձեռնության արդյունքում խորհրդանշական գումարով գիպսե արձանիկների վաճառք կազմակերպել եւ հավաքված հասույթով գրենական պարագաներ ու նյութեր գնել սահմանամերձ Արծվաբերդ համայնքի մանկապարտեզ հաճախող փոքրիկների համար: 

Հունիսի 1-ին կայացած միջոցառումների արդյունքում արձանիկների վաճառքից, որը գնվում էր ծնողների կողմից ու ներկվում փոքրիկների կողմից, ստացված հասույթով ակումբը գրենական պարագաներ ու նյութեր գնեց ու այցելեց Արծվաբերդ համայնքի մանկապարտեզ՝ նաեւ իրենց հետ տանելով մուլտհերոսների ու նվերներով եւ հետաքրքիր խաղերով ուրախացրեցին փոքրիկներին: Այդ ծրագրի շնորհիվ նաեւ  համայնքում բարեգործական նպատակներով ակցիաներին աջակցելու մշակույթն է զարգանում: 

ՍՔԱՅ ակումբները գործում են ՀՀ 6 մարզերում՝ ՎՎՀ միջազգային կազմակերպության աջակցությամբ: