Նյութը՝ Թամարա Այդինյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 26-06-2017
«RURAL BUT CRUCIAL» երիտասարդական փոխանակման ծրագիրը կայացած է
Հունիսի 12-21-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Դիլիջանում տեղի ունեցավ «RURAL BUT CRUCIAL» երիտասարդական փոխանակման ծրագիրը:

Ծրագրին մասնակցում էին 41 երիտասարդներ եւ երիտասարդական աշխատողներ  Հայաստանից, Ռումինիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Սլովակիայից, Վրաստանից, Բելառուսից եւ Ուկրաինայից: 

Ծրագրի նպատակն էր գյուղական համայնքներում սոցիալական ձեռնարկատիրության խթանումը եւ երիտասարդների ներգրավումը ոլորտի զարգմացման գործընթացին: 



Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բացահայտելու եւ վերանայելու գյուղական համայնքների ներուժը երիտասարդների զբաղվածության խնդրի լուծման գործում, ինչպես նաեւ զարգացրեցին մի շարք անձնային եւ սոցիալական հմտություններ:

Ավելին, նրանք համայնքի երիտասարդների կողմից իրագործված  եւ ներկայումս իրագործվող ստեղծարար եւ համարձակ նախաձեռնությունների ականատեսը եղան, ինչը շատերի համար դարձավ մեծ ոգեշնչման աղբյուր:

Աշխատանքային հագեցած 9 օրերն ավարտված են, բայց դա մասնակից երիտասարդների համար միայն սկիզբն է՝ իրենց համայնքներում  ձեռնամուխ լինելու եւ կազմակերպելու նոր ու հետաքրքիր նախագծեր: