Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 27-06-2017
Դրամտիկ ֆուտբոլը շարունակվում է Ռուսաստանում
Չիլիի հավաքականը չպարտվեց Ավստրալիային, իսկ Գերմանիայի ընտրանին խնդիրներ չունեցավ Աֆրիկայի չեմպիոնի՝ Կամերունի հետ խաղում:

Մոսկվայի Սպարտակ Արենա ստադիոնում Հարավային Ամերիկայի չեմպիոն Չիլին լուրջ խնդիրների հանդիպեց Ասիայի չեմպիոնի՝ Ավստրալիայի հետ խաղում: Հանդիպման հաշիվը բացելու առաջին լուրջ հնարավորությունն ուներ Ալեքսիս Սանչեսը, սակայն Չիլիի հավաքականի հարձակման առաջատարը, մի փոքր հապաղելով գրոհի եզրափակման փուլում, չկարողացավ հարված հասցնել մրցակցի դարպասին, եւ սվսրտալացիները չեզոքացրին վտանգը: Հետագայում արդեն Ավստրալիան սկսեց ավելի համարձակ գործել: Առաջին խաղակեսի վերջում բացվեց հանդիպման հաշիվը: Բացմաքայլ գրոհը եզրափակեց հարվածային դիրքում հայտնված Ջեյմս Տրոիզին:

Երկրորդ խաղակեսում Չիլին կարողացավ իրեն՝ դեռ խաղից առաջ ցանկալի արդյունքի հասնել՝ ոչ-ոքի: Երկրորդ կեսի սկզբում հարավամերիկացիները բազմաթիվ գրոհներ ձեռնարկեցին, որոնցից մեկը եզրափակեց Մարտին Ռոդրիգեսը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը: Հետագայում երկու թիմերն էլ ունեին միմյանց դարպասը գրավելու այլ հնարավորություններ, սակայն նոր գոլեր չարձանագրվեց: Արդյունքում՝ 1-1, որը ձեռնտու ելք էր Չիլիի հավաքականի համար: Հարավային Ամերիկայի չեմպիոնը կիսաեզրափակիչում է, որտեղ կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ:



Ամեն ինչ հեշտ դասավորվեց Գերմանիայի հավաքականի համար: Աֆրիկայի չեմպիոն Կամերունի հետ խաղը կայացավ Սոչիում, որտեղ գերմանացիներն արդեն խաղ էին անցկացրել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանում: 

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո դժվար էր պատկերացնել, որ այս խաղում 4 գնդակ կխփվի: Ամեն ինչ սկսվեց ընդմիջումից անմիջապես հետո: Գերմանացիներին առաջ մղեց Կերեմ Դեմիրբայը: 64-րդ րոպեին Կամերունը մնաց 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Էռնեստ Մաբուկան: Ի դեպ, հանդիպման գլխավոր մրցավարը սկզբից այլ ֆուտբոլիստի էր հեռացրել, սակայն տեսակրկնությունն օգնեց նրան ճիշտորոշում կայացնելու հարցում:

Գերմանիան անմիջապես օգտվեց թվային գերակշռությունից: 66-րդ րոպեին Տիմո Վերները կրկնապատկեց հանդիպման հաշիվը: Անգամ 10 հոգով Աֆրիկայի չեմպիոնները հեշտ չհանձնվեցին: 78-րդ րոպեին Վինսան Աբուբակարը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 2-1: Չէր անցել անգամ 100 վայրկյան, երբ Վերներն այս խաղում խփեց իր երկրորդ գնդակը՝ 3-1: Գերմանիան տոնեց երկրորդ հաղթանակը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում եւ խմբում գրավեց առաջին տեղը: Մրցաշարի կիսաեզրափակիչում գերմանացիների մրցակիցը Մեքսիկան է՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնը: