Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 27-06-2017
Շարունակվում է քննարկվել «Հայաստանի տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի նախագիծը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստանի տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի նախագծի հանրային քննարկումների շարքի երրորդ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց շահագրգիռ կազմակերպություններից գրավոր, ինչպես նաեւ նախորդ հանդիպումների արդյունքում ստացված սկզբունքային առաջարկությունների հիման վրա լրամշակված նախագիծը:

Այսօր կայացած հանդիպման մասնակիցները մարզական լրագրողներն էին:

Նախագծի մշակման հանձնաժողովի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց նախագծի մշակման նպատակը, նախագծի վերաբերյալ մինչ այժմ ստացված սկզբունքային առաջարկությունները, կարծիքները եւ նախագծի լրամշակման պատմությունը: Ա. Քարամյանը ներկաներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել նախագծի քննարկմանը, ինչպես նաեւ մասնագիտական խորհուրդներով օգնել հանձնաժողովին՝ ստեղծելու հնարավորինս ամբողջական եւ մշակված կանոնակարգ:

Քննարկման մասնակիցներ, մարզական լրագրողներ Կարեն Գիլոյանը, Արմեն Նիկողոսյանը, Լուսինե Շահբազյանը, Քրիստինե Խաչատրյանը, Հարություն Մինասյանը, Գրիգոր Ավետիսյանը, Վադիմ Մկրտչյանը, Շուշան Հակոբյանը, Արման Առաքելյանը, Աշոտ Հակոբյանը ողջունեցին նախարարության նախաձեռնությունը եւ որոշակի դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացրեցին նախագծի որոշ դրույթների վերաբերյալ:

Նախագծի հանրային քննարկումները կշարունակվեն եւս երկու շաբաթ: