Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 06-07-2017
5 ֆիլմեր, որոնք հուլիսին պետք է դիտել հայաստանյան կինոթատրոններում
Ամռան երկրորդ ամիսը նույնպես հարուստ կլինի կինոպրեմիերաներով: Երեւանյան կինոթատրոններում հուլիսին հնարավոր կլինի դիտել ինքնատիպ, յուրահատուկ ու սպասված կինոնկարներ:

Eritasard.am-ը, «Մոսկվա», «Կինոպարկ» եւ «Սինեմասթար» կինոթատրոնների տրամադրած տվյալների համաձայն, առանձնացրել է ամսվա 5 ուշագրավ կինոնկարները: 


«Սարդ-մարդը. Վերադարձ տուն » (հայաստանյան կինոթատրոններում` հուլիսի 6-ից)

Պիտեր Պարկերը վերադառնում է տուն՝ փորձելով ապրել խաղաղ կյանքով իր մորաքրույր Մեյի հետ: Սակայն նման կյանքը Պիտերի համար չէ: Երբ թշնամիները սպառնում են վերացնել այն ամենն, ինչ թանկ է Պիտերի համար, նա ապացուցում է բոլորին, թե ինչ է իրականում նշանակում լինել հերոս: 

Ֆիլմի սյուժեն ամբողջովին կապված է «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» կինոնկարի իրադարձությունների հետ: Նշենք, որ այս կինոնկարում Պարկերի ուսուցիչը դառնում է Թոնի Ստարկը: Ամսվա, ինչու ոչ, տարվա  ամենասպասված ֆիլմն է: Ռեժիսոր՝ Ջոն Ուոթ: Դերերում՝ Թոմ Հոլանդ, Ռոբերտ Դաունի կրտսեր, Զենդայա եւ այլք: 


«Կապիկների մոլորակը. Պատերազմ» (հայաստանյան կինոթատրոններում` հուլիսի 13-ից)

Կապիկների բանակին սպասվում է նոր մարտահրավեր: Նրանք ստիպված են պայքարել անողոք գնդապետի ղեկավարության տակ գտնվող մարդկանց դեմ: Մեծ զոհեր ունենալուց հետո կապիկների առաջնորդը որոշում է վրեժ լուծել իր տեսակի համար: Ռեժիսոր՝ Մեթ Ռիվզ: Դերերում՝ Էնդի Սերքիս, Վուդի Հարելսոն, Սթիվ Զան: 


«Դյունկերկ» (հայաստանյան կինոթատրոններում` հուլիսի 20-ից)

Ֆիլմը պատմում է Դյունկերկյան գործողության ժամանակ՝ ֆրանսիական, անգլիական ու բելգիական զորքերի ավելի քան երեք հարյուր հազար զինվորների փրկության մասին: Իրադարձությունները սկսվում են այն տեսարանով, որտեղ հարյուր հազարավոր բրիտանացիներ եւ նրանց համախոհները շրջափակված են հակառակորդի ուժերով: Լողափում ծուղակն են ընկնում՝ իրենց հետեւում ծովն է, եւ նրանք դեմ առ դեմ հանդիպում են անորոշ իրավիճակի հետ: Ռեժիսոր՝ Քրիստոֆեր Նոլան: Դերերում՝ Թոմ Հարդի, Ֆյոն Ուայդհեդ, Հարի Սթայլզ, Ջեյմս Դ'Արսի:


«Ժամանակի մատրիցա» (հայաստանյան կինոթատրոններում` հուլիսի 27-ից)

Սամանտան հաջողակ աղջիկ է, ով ապրում է սովորական կյանքով: Սակայն այդ ուրբաթ օրը՝ փետրվարի 12-ին, ամեն ինչ փոխվեց...տեղի ունեցավ ավտովթար, որի հետեւանքով նա հայտնվեց անկանխատեսելի իրադարձությունների կենտրոնում: Սամանտան ստիպված է լինում նորից ու նորից վերապրել այդ սարսափելի օրը: Ինքն իրեն գտնելու համար նա պետք է արձակի ժամանակի հանգույցները: Ռեժիսոր` Ռի Ռուսո-Յանգի: Դերերում` Զոի Դոյչ, Հոլսթոն Սեյջ, Լոգան Միլլեր:


«Պայթյունավտանգ շիկահերը» (հայաստանյան կինոթատրոններում` հուլիսի 27-ից)

Գործակալ Լորեյն Բրոտոն, թագուհու Գաղտնի հետախուզական ծառայության թագի ադամանդը, ոչ միայն լրտեսության մասնագետ է, այլ նաեւ չափից դուրս սեքսուալ, պայթյունավտանգ եւ իր յուրահատուկ կարողությունների ողջ արսենալը օգտագործում է անիրագործելի առաքելությունների ժամանակ: Անհանգիստ Բեռլինում, ուր նրան ուղարկել են անգին փաստաթուղթ վերադարձնելու առաքելության, նա ստիպված է լինում աշխատել սքողված գործակալ Դեւիդ Պերսիվալի հետ: Ռեժիսոր՝ Դեվիդ Լիտչ: Դերերում` Շարլիզ Թերոն, Ջեյմս Մաքեվոյ, Ջոն Գուդմեն, Թիլ Շվագեր: