Նյութը՝ Տաթեւիկ Աբրահամյանի
Լուսանկարները՝ Տաթեւիկ Աբրահամյանի
Տեղադրվել է 06-07-2017
Ամփոփվեց «Դեռահասների վերարտադրողական առողջություն եւ մասնակցություն» ծրագիրը
Ծրագրին նախորդ անդրադարձում նշել էինք, որ ծրագրի ընթացքում նախատեսվում էր իրականացնել դեռահասների, ծնողների եւ ուսուցիչների հետ դասընթացներ՝ ուղղված դեռահասների վերարտադրողական առողջության առանձնահատկություններին:

Շատ կարեւոր էր դասընթացում տարբեր մասնագետների ներգրավվածության փաստը. դասընթացավարներն էին բժիշկներ, հոգեբաններ եւ մանկավարժներ:



Ծրագրի էական կողմերից էր հանդիսանում ոչ միայն մասնագիտական խմբի բազմակողմնաիությունը, այլեւ խնդրին առնչվող բոլոր օղակների ներառումը: Ուստի հունիս ամսվա ընթացքում տեղի ունեցան նաեւ դասընթացների երկու շարք  դեռահասների ծնողների եւ ուսուցիչների հետ, որոնց մասնակցեցին հիմնական դպրոցում դասավանդող տասնհինգ ուսուցիչ եւ դեռահասների տասնութ ծնող: 



Դեռահասների շրջապատող մեծահասակները եւս ստացան տեղեկատվություն դեռահասության տարիքին բնորոշ ֆիզիոլոգիական եւ հոգեբանական փոփոխությունների մասին. սեռական զարգացման փուլի, դեռահասության տարիքին բնորոշ յուրահատկությունների, սեռավարակների, դրանց կանխարգելման եւ այլնի մասին: Սակայն բացի հիմնական գիտելիքների տրամադրումից՝ սլաքներն ուղղված էին դեռահասների հետ արդյունավետ հաղորդակցմանն ու ճիշտ արձագանքման ձեւերին: Դասընթացին մասնակցող ծնողների հավաստմամբ սեռական դաստիարակությանը վերաբերվող հարցերը մեծ դժվարություններ են առաջացնում  ու հաճախ անելանելի վիճակում դնում իրենց, այդ պատճառով ուղղորդված եւ հիմնավոված գիտելիքները հնարավորություն կտան ավելի արդյունավետ հարաբերություններ կառուցել դեռահասների հետ: 



Ծրագրի ընթացքում նաեւ իրականացվել է հետազոտական աշխատանք ուղղված սեռական զարգացմանն ու դաստիարակությանը վերաբերվող գիտելիքների եւ երիտասարդական մասնակցության մակարդակի միջեւ փոխհարաբերությունների դուրսբերմանը, որին մասնակցել են երեւանաբնակ 367 երիտասարդ: Հետազոտության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ նաեւ երիտասարդների հետ աշխատող մասնագետներին վերարտադրողական առողջության վերաբերյալ դասընթացնրի իրականացման եւ տեղեկատվության բազմակողմանիության ապահովման համար: 



Ամբողջական ծրագրի եւ հետազոտության արդյունքները ամփոփվելու են մեկ ուղեցույցում, որը հնարավորություն կտա դեռահասների եւ երիտասարդների հետ աշխատող մասնագետներին աանձնացնելու այն բնութագրիչները, որոնց վրա պետք է կենտրոնոնալ սեռական դաստիարակության փուլն արդյունավետ հաղթահարելու եւ հետագայում տեղեկացված երիտասարդներ ունենալու համար: 



Ծրագիրն անցկացվում էր «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Վրաստանում Նիդեռլանդների դեսպանատան աջակցությամբ: