Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 06-07-2017
Տոնական քայերթ՝ Երեւանում
1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։

Այն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

Օրը մշտապես մեծ  շուքով է նշվել Հայասանում, վերջին տարիներին հուլիսի 5-ին  Երեւանում կազմակերպվում է տոնական քայլերթ, որը նվիրված էր ՀՀ պետական խորհրդանշաններին։

Տոնական քայլերթի մասնակիցներն երեկ անցան Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Աբովյան փողոցով, Պուշկինի փողոցով, Հյուսիսային պողոտայով։

Մինչ այդ Ազատության հրապարակում ցուցադրական ելույթներով հանդես եկան Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի, ԱԻՆ եւ ոստիկանության նվագախմբերը եւ պատվո պահակային վաշտերը, «Երեւանյան թմբուկներ» թմբկահարների խումբը եւ «Վահագն» դհոլահարների խումբը:

Տոնակատարության ավարտին քայլերթի մասնակիցները կրկին վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ ողջ երեկոյի ընթացքում  երգում էին հայրենասիրական երգեր եւ տիրում էր բարձր տրամադրություն:

Պատկերասրահ՝ 05.07.2017