Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 08-07-2017
Հայկ Համբարձումյանն ու Հռիփսիմե Աղաբաբյանը ներկայացրել են «Հորդ անձրեւ երգի «cover» տարբերակը
Դեռեւս 2006 թվականին երգիչ Անդրեն նկարահանեց տեսահոլովակ, որը նվիրված էր երգչուհի Վարդուհի Վարդանյանի հիշատակին: Երգը կոչվում էր «Հորդ անձրեւ»:

Տեսահոլովակում երգչուհու ձայնն էր հնչում, նրա մասնակցությամբ կադրեր ցուցադրվում, իսկ որոշ տեղերում՝ ռեժիսորական աշխատանքի շնորհիվ կարծես երգչուհին էր նկարահանվել տեսահոլովակում: 

Տեսահոլովակն անխոս մեծ արձագանքներ ունեցավ, ինչպես նաեւ տարբեր հիթ շքերթներում երկար ժամանակ զբաղեցրեց առաջին հորիզոնականը: 

Եվ այսօր՝ տարիներ անց, երիտասարդ երգիչներ Հայկ Հանբարձումյանն ու Հռիփսիմե Աղաբաբյանը նոր շունչ են տվել  երգին՝ ձայնագրելով երգի «cover» տարբերակը: Հայկն ու Հռիփսիմեն երգի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունեն, ուստի փորձել են այն ներկայացնել յուրովի, ճաշակով, սակայն չհեռանալ երգի սկզբնական տարբերակից: 

Ինչպես նշում է Հայկ Համբարձումյանը՝ ի սկզբանե ցանկացել են որեւէ երգի «cover» տարբերակ ձայնագրել, իսկ Հռիփսիմեն առաջարկել է հենց «Հորդ անձրեւ» երգը: «Քանի որ շատ էինք սիրում այս երգը, մտածեցինք ու որոշեցինք, որ այս երգը կատարենք»,-նշում է երգիչը: 

Նշենք, որ պրեմիերան կայացել է հուլիսի 1-ին: 

Eritasard.am-ը շնորհավորում է երիտասարդ երգիչներին՝ պրեմիերայի կապակցությամբ եւ մաղթում նոր եւ գեղեցիկ աշխատանքներ: 

Երգի «cover» տարբերակը ներկայացնում ենք ստորեւ.