Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-07-2017
Գերմարդկային ռեակցիա՝ Ֆորմուլա-1 ավտոմրցարշավում
Հեղինակավոր ավտոմրցարշավի Ավստրալիայի Գրան Պրիի ժամանակ գերմարդկային ռեակցիա է ցույց տվել «Մերսեդեսի» արշավորդ Վալտերի Բոտասը` արագ մեկնարկելով եւ հետագայում մրցակիցների հանդեպ առավելությունը պահելով:

Ավստրալիայի Գրան Պրիի ամենահետաքրքիր պահերից մեկը մրցարշավորդների մեկնարկն էր։ «Մերսեդեսի» ներկայացուցիչ Վալտերի Բոտասը լուսացույցի կանաչ նշանին արձագանքեց գերմարդկային արագությամբ։ Բոտասի մեկնարկն այնքան արագ ստացվեց, որ 1-ին տեղից մեկնարկող «Ֆերրարիի» ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը խնդրեց ստուգել, թե արդյոք մրցակիցը խախտում թույլ չի տվել ու վաղաժամ չի մեկնարկել։

Պարզվեց` ամեն ինչ կանոնների սահմանում է. Վալտերի Բոտասը մեկնարկել է կանաչ ազդանշանից հետո` ցուցաբերելով անհավանական ու ոչ շարքային մարդուն բնորոշ ռեակցիա` 201 հազարերորդական վրկ։ Մրցակցի արագ մեկնարկից ապշած Ֆետելի ռեակցիան ավելի մոտ էր մարդկային լինելուն` 350 հազարերորդական վրկ։

Գերազանց մեկնարկը թույլ տվեց «Մերսեդեսի» ավտոարշավորդին խուսափել հետագա ընդհարումներից ու եզրագծին հասնել առաջինը։ Ավստրալիայում երկրորդ արդյունքը ցույց տվեց «Ֆերրարիի» արշավորդ Ֆետելը` մրցակցից անմիջապես հետո եզրագծին հասնելով ու հետ մնալով ընդամենը 658 հազարերորդական վրկ։

Գերմանացի մրցարշավորդը՝ Սեբաստիան Ֆետելը, իմանալով մրցակցի մեկնարկի արագության մասին, ավելի ուշ քմծիծաղով հայտարարել է. «Բոլորս էլ արդեն գիտենք, որ Վալտերի Բոտասը սովորական մարդ չէ: Ինքն էլ այդ մասին բազմիցս ասել է: Նա ֆինն է»:

Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեց «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Դանիել Ռիկարդոն։ Աշխարհի Լյուիս Հեմիլթոնը եզրագիծը հատեց 4-րդ տեղով։