Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 11-07-2017
Այսօր շոկոլադի օր է…
Հուլիսի 11-ին քաղցրասերները նշում են Շոկոլադի միջազգային օրը: Կա կարծիք, որ շոկոլադն առաջին անգամ ստացել են ացտեկները եւ այն անվանել «աստվածների սնունդ», իսկ իսպանացիները, բերելով Եվրոպա, կնքել են այն «Սև ոսկի» անունով:

Նրանք շոկոլադն օգտագործում էին ֆիզիկական ուժի ամրապնդման եւ վերականգնման համար: Օրն առաջին անգամ մեծ շուքով նշվել է ֆրանսիայում:

1820 թ.-ից մինչ այդ իբրև խմիչք օգտագործվող շոկոլադը համադրվեց կակաոյի յուղի, շաքարավազի և լիկյորի հետ՝ ստանալով «Ֆրայ եւ Սանս»–ի սալիքների ձեւը։ 1828 թ.-ին Ամեդե Կոլերի մտքով անցավ շոկոլադին ընկույզներ ավելացնել։  1875 թ.-ին գոյություն ուներ արդեն նաեւ կաթնային շոկոլադը, իսկ Շվեյցարիան հասցրել էին հռչակել «շոկոլադի երկիր»։ 

Ինչպես գիտենք շոկոլադը բավական օգտակար է մարդու օրգանիզմի եւ հոգեբանական վիճակի համար, քանի որ նպաստում է երջանկության հորմոնների ակտիվացմանը։

Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր օրական ուտում են մոտ 7,5գ շոկոլադ՝ մոտ մեկ կոնֆետ, սրտի կաթվածի վտանգից 39%-ով ապահովագրված են։

Քաղցր օրն աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են փառատոններ եւ բազմաթիվ  այլ միջոցառումներ, որոնք նվիրված են շոկոլադին։ Կազմակերպվում են նաեւ հետաքրքրիր էքսկուրսիաներ դեպի շոկոլադի ֆաբրիկաներ ու գործարաններ։ 

Տոնը մեծ շուքով է նշվում Ռուսաստանի Դաշնության որոշ խոշոր քաղաքներում՝ Սանկտ Պետեերբուրգից սկսած մինչեւ Վլադիվոստոկ: 

Հայաստանում 2016 թվականին առաջին անգամ The LOFT-ի կողմից անցկացվել է շոկոլադի փառատոն: