Նյութը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 14-07-2017
Դրամաշնորհային մրցույթ՝ Շիրակի մարզում լավագույն ծրագրային գաղափարի համար
Համագործակցելով Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակ (ՄԱԲՀ)-ի հետ՝ Երեւանյան «ՕՍՄ» հիմնադրամը այս անգամ հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ, որի շրջանակներում Շիրակի մարզի համար ներկայացված լավագույն նախագիծը կարժանանա 1000$ համարժեք դրամաշնորհի:

Եթե դուք ցանանում եք մասնակցել մրցույթին եւ համոզված եք, որ հենց Ձեր նախագիծն է արժանի հաղթանակի, ուրեմն շտապեք գրանցվել առցանց հետեւյալ հղումով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 7-ը:

Մրցույթում հաղթած նախագծի մասին կհայտարարվի ս. թ. օգոստոսի 12-ին Գյումրի քաղաքում՝ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնական համերգի ժամանակ: