Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-07-2017
Երեք թեկնածու՝ ՀՀ 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթի համար
Հայտադիմումների ընդունմամբ ավարտված է մրցույթի առաջին փուլը, առջեւում հաջորդ փուլն է՝ փորձագիտական այցելություններ և քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms):

Այս պահին արդեն հայտնի են այն քաղաքները, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու ՀՀ երիտասարդական մայրաքաղաք մրցույթին եւ ամիսներ անց դառնալու հաղթող: Հայաստանի Հանրապետության երեք քաղաքներ՝ Ջերմուկը (հայտը կցվում է), Իջեւանը (հայտը կցվում է) եւ Գավառը (հայտը կցվում է) մրցույթին մասնակցելու ամբողջական հայտեր են ներկայացրել:

Փորձագիտական խմբի ձեւավորված է և մոտակա օրերս «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն և փորձագետները պատրաստվում են նախնական այցեր կատարել հայտատու քաղաքներ եւ տեղում ծանոթանալ, թե տեղի երիտասարդության եւ երիտասարդական կազմակերպությունների համար ինչպիսի հնարավորություններ են առկա ու ինչ ոլորտներ կզարգանան, եթե 2018 թ-ին արդեն նշյալ հայտատու քաղաքները դառնան երիտասարդական մայրաքաղաք:

Հայտերն ընդունվել են 2017 թվականի մարտի 6-ից հունիսի 2-ը ներառյալ: Առաջին փորձագիտական հայտը կկայանա հուլիսի 20-ին Գավառ: Հուլիսի 24-ին և 26-ին փորձագետները կայցելեն համապատասխանաբար Ջերմուկ և Իջևան քաղաքներ, իսկ կարճ հաղորդագրությամբ քվեարկությունը (sms) կմեկնարկի օգոստոս ամսին: