Նյութը՝ «ԼոգոՍ» ԻՀԿ-ից
Տեղադրվել է 31-07-2017
«Կինը՝ որպես ժողովրդավարական արժեքներ տարածող»
«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ-ն ս/թ հունիսի 1-ից մեկնարկել է «Կինը՝ որպես ժողովրդավարական արժեքներ տարածող» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է՝ աջակցել գյուղական բնակչության որոշումների կայացման գործընթացին՝ վերջիններիս ներգրավվածության բարձրացմանը եւ կանանց կողմից ժողովրդավարության օրակարգի ձեւավորմանը: 

Ծրագրով նախատեսված է ՝

1. Շիրակի մարզի Թորոսգյուղի «Երեքնուկ» հանգստյան տանը կկազմակերպվի 5-օրյա սեմինար-դասընթաց՝ Շիրակի մարզի գյուղական համայնքների թվով 15 իգական սեռի 18-45 տարեկան մասնակիցների համար: 

Դասընթացի թեմաներն են՝ 
• Ընտրական գործընթացներ, 
• ՏԻՄ-երի իրավունքները եւ պարտականությունները,
• ՏԻՄ եւ համապետական ընտրություններ, 
• Կանանց ներգրավվածությունը համայնքներում որոշումների կայացման գործընթացում։

2․ Ծրագրի շահառու համայնքների միջեւ կստեղծվի տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության ցանց: 

3. Դասընթացի մասնակիցների միջոցով կկազմակերպվի «Իրազեկման շրջիկ թատրոն» Շիրակի մարզի 6 համայնքներում, որն ուղղված կլինի գյուղական բնակչության շրջանում կանանց հանրային մասնակցության եւ ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը։ 

Շրջիկ թատրոնի աշխատանքներին ներգրավված բոլոր մասնակիցները ծրագրի ավարտին կստանան դրամական խրախուսական մրցանակներ։

Ծրագրին մասնակցելու համար կարող եք լրացնել ստորեւ ներկայացվող հայտադիմումը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 15-ը օգոստոսի 2017թ․ ժամը՝ 18։00-ն:

Հարցերի եւ մանրամասների համար կարող եք զանգահարել +374 93/41 05-33-30 հեռախոսահամարներով կամ այցելել ‹‹ԼոգոՍ›› ԻՀԿ գրասենյակ։

Հասցեն ք.Գյումրի, Ղորղանյան 79