Նյութը՝ «Վանաձոր ԻնֆոՏնից»
Տեղադրվել է 31-07-2017
«Մարդու տեղը» անիմացիոն ֆիլմի դիտման հրավեր
Օգոստոսի 7-ին, ժամը 17։00-ին Վանաձոր ԻնֆոՏանը (Խորենացի 6/1) հրավիրում է «Մարդու տեղը» անիմացիոն ֆիլմի դիտմանը։

Ֆիլի դիտմանը կհաջորդի քննարկում ՏԻՄ գործունեության վերաբերյալ։

«Մարդու տեղը» տեղական ինքնակառավարման խնդիրներին վերաբերող կարճ անիմացիոն ֆիլմերի շարք է, որն իրականացվում է Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։ Հոլովակների շարքը ներկայացնում է տեղական ինքնակառավարման համակարգի կառուցվածքը եւ գործառույթները, ոլորտում իրականացվող բարեփոխումները եւ հանրային մասնակցության մեխանիզմները։

Հոլովակները պատմում են համայնքի զարգացման ծրագրի, տեղական եւ կենտրոնական իշխանությունների հարաբերությունների, ՏԻՄ լիազորությունների եւ պարտականությունների եւ ՏԻՄ-ին առընչվող այլ տեղեկությունների մասին։ 

Միջոցառման հայտարարությունը «Ֆեյսբուքում»: