Նյութը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 08-08-2017
Գյումրիում նշվելու է երիտասարդների միջազգային օրը
Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը շարունակում է երիտասարդների միջազգային օրը մեծ տոնախմբությամբ նշելու գեղեցիկ ավանդույթը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ) հետ համատեղ, այս տարի նույնպես, օգոստոսի 12-ին կենտրոնը սիրով հրավիրում է բոլոր երիտասարդներին եւ ոչ միայն, մասնակիցը դառնալու օրվան նվիրված «Գյումրի՝ երիտասարդների քաղաք 2017» խորագիրը կրող միջոցառումների շարքին:

Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարվել է՝
- երգի մրցույթ, որի մասին մանրամասներ կարող եք տեսնել հետեւյալ հղումով՝ http://bit.ly/2uSEa99
- Շիրակի մարզում լավագույն ծրագրային գաղափարի դրամաշնորհային մրցույթ՝ http://bit.ly/2uteizM

Երկու մրցույթների արդյունքների եւ հաղթողների մասին կհայտարարվի օգոստոսի 12-ին՝ համերգային ծրագրի ընթացքում։

Ստորեւ ներկայացնում ենք օգոստոսի 12-ին սպասվող միջոցառումների ցանկը՝

• 11։00-15։30 ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ (չ)ԿՈՆՖԵՐԱՆՍ / Youth Camp (վայր՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն) Վերջինիս ֆորմատին մանրամասն կարող եք ծանոթանալ եւ գրանցվել մասնակցության համար հետեւյալ հղումով՝ https://docs.google.com
• 19։00 ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՄԵՐԳ՝ «Արմինե Քոչարյան եւ ընկերներ» բենդի մասնակցությամբ (վայր՝ թատերական հրապարակ)
• 21։00 ԹՌՉՈՂ ԼԱՊՏԵՐՆԵՐ (Dream Light) – Համերգից հետո երկինք կարձակվեն շուրջ 150 օդապարուկներ` ազդարարելով երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների ավարտը (վայր` թատերական հրապարակ)

Միջոցառման իրականացմանն աջակցում են Գյումրու քաղաքապետարանը, «Կաֆե Նանսի» սրճարանը, «Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան» քույրեր պատկերասրահը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «Շիրակ» Հանրային հեռուստաընկերությունը, «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը, «Դիզայն Բուտիք» եւ «4D» ընկերությունները: