Նյութը՝ «ԼոգոՍ» ԻՀԿ-ից
Տեղադրվել է 16-08-2017
Ֆոտոմրցույթի մասնակցության հրավեր՝ Շիրակի մարզում
«ԼոգոՍ» Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպությունը «Քաղաքացիական իրազեկում եւ մասնակցության խթանում Հայաստանում՝ Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում Ժողովրդավարության միջազգային օրվան ընդառաջ հայտարարում է «Ժողովրդավարությունն իմ համայնքում» խորագիրը կրող ֆոտոմրցույթ։
Պահանջներ․
Լուսանկարները պետք է արված լինեն 2017թ-ին եւ չպետք է հրապարակված լինեն նախկինում ։
Լուսանկարները կարող են արվել ցանկացած հասանելի սարքավորմամբ (սմարթֆոն, թաբլետ, ֆոտոխցիկ եւ այլն)։ 
Ֆայլը պետք է լինի jpeg ձեւաչափով:
Լուսանկարը պետք է լինի հեղինակային։
Լուսանկարում պետք է արծարծվի ժողովրդավարական գաղափարները:
Լուսանկարը պետք է ունենա հակիրճ բնութագիր (համառոտ նկարագրել, թե ինչ է արտացոլվում նկարում):
Լուսանկարները չպետք է ունենան խտրականություն եւ վիրավորանք պարունակող բովանդակություն:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել 1 լուսանկար:
 
Ինչպե՞ս դիմել.
Լուսանկարները, լուսանկարի հակիրճ նկարագրությունը եւ հայտադիմումը ուղարկել infologosngo@gmail.com էլ. հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Ֆոտոմրցույթ» բառը:
 
Լավագույն աշխատանքները սեպտեմբերի 1-ին կներբեռնվեն «ԼոգոՍ» ԻՀԿ  ֆեյսբուքյան էջում, որտեղ 10 օրվա ընթացքում ավելի շատ «like» եւ հանձնաժողովի հավանության արժանացած լուսանկարի հեղինակը կստանա հատուկ մրցանակ, իսկ մյուս մասնակիցները սեպտեմբերի 15-ին, իրենց աշխատանքներով կմասնակցեն ֆոտոցուցահանդեսին՝ նվիրված  Ժողովրդավարության միջազգային օրվան։ 

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը ս/թ. օգոստոսի 31-ն է:
 
Լուսանկարներն ընդունվում են առանց ժանրային սահմանափակման:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 93) 41 05 33 30 հեռախոսահամարներով, կամ գրել infologosngo@gmail.com  էլ. հասցեին։