Նյութը՝ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 16-08-2017
Շուտով կմեկնարկի «Միջ- սահմանային կյանք» երիտասարդական միջազգային ծրագիրը
Մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները՝ ուղղված «Միջ-սահմանային կյանք» ծրագրի շրջանակներում 2017 թվականի օգոստոսի 25-29 ընկած ժամանակահատվածում ՀՀ Լոռու մարզի, Հաղպատ համայնքում տեղի ունենալիք միջազգային (Հայ-վրացական) սեմինարի իրականացմանը, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել միջ-սահմանային երիտասարդկան համագործակցությանը՝ Հայաստանի Լոռու մարզի եւ Վրաստանի Քվեմո – Քարտլի մարզերի հայաստանցի եւ վրաստանցի երիտասարդների միջեւ, միջմշակութային փոխանակման եւ համատեղ նախաձեռնությունների պլանավորման միջոցով:

Ծրագիրը իրենից ներկայացնում է 5 օրյա աշխատանքային սեմինար քննարկում, որը տեղի կունենա 2017 թվականի օգոստոսի 25-ից 29-ը ընկած ժամանակահատվածում: Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացի երիտասարդների մասնակցությամբ, որը հետապնդելու է հետեւյալ խնդիրները ՝
1. քննարկել Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության միջեւ միջ-սահմանային համագործակցության արդի մակարդակը եւ մարտահրավերները,
2. առկա փորձի հիման վրա վերհանել հայ-վրացական միջ-սահմանային երիտասարդկան համագործակցության ռազմավարական ուղղությունները եւ առաջնայնություններն ու հնարավորությունները եւ մշակել տեղեկատվական ձեռնարկ Հայաստանի եւ Վրաստանի սահմանամերձ մարզերում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար,
3. մշակել հայաստանցի եւ վրաստանցի մասնակիցների միջեւ հետագա միջ-սահմանային համագործակցության ուղված համատեղ նախաձեռնությունների 10 նախագիծ:

Ծրագրի շահառուներն են 20 երիտասարդներ՝ 10 երիտասարդ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու եւ Ստեփանավանի տարածաշրջանից եւ 10 Վրաստանի Հանրապետության քաղաքացի վրացի եւ հայ երիտասարդներ Վրաստանի Քվեմո Քարտլի մարզից:

«Միջ- սահմանային կյանք» ծրագրը իրականացվում «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» CCMS ՀԿ- ի կողմից ՀՀ «Սպորտի եւ երիտասարդության նախարարության» եւ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» աջակցությամբ: 

Ծրագրին աջակցում են նաեւ Վրաստանի «Մառնեուլիի ժողովրդավար կանանց միություն» եւ Civitas Georgia ՀԿ-ները: